Նորություններ

-
ԳՆՈՒՄ ԵՆՔ «ՀՐԱԶԴԱՆ» ՄԱՐԶԱԴԱՇՏ...ԼԻՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿՈՂՔԻՆ (Տեսանյութ)
10.09.201312:55
ԳՆՈՒՄ ԵՆՔ «ՀՐԱԶԴԱՆ» ՄԱՐԶԱԴԱՇՏ...ԼԻՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿՈՂՔԻՆ (Տեսանյութ)

 

Այսօր, ժամը 20:00-ին «Հրազդան» մարզադաշտում կմեկնարկի Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումը Դանիայի ազգային ընտրանու հետ: Այս հանդիպումն, իսկապես, կարող է վճռորոշ լինել դեպի Բրազիլիա Հայաստանի ազգային հավաքականի ճանապարհին:

 

Մեր տղաներն ամիսներ առաջ Դանիայում հրաշալի, փառահեղ հաղթանակ տարան Դանիայի ազգային ընտրանու հետ հանդիպման ժամանակ, հենց Կոպենհագենում դանիացիներին հաղթելով 4-0 հաշվով:

 

Օրեր առաջ մեր հավաքականը փայլուն հաղթանակ տոնեց նաեւ Չեխիայում՝ համառ, նպատակասլաց խաղով հենց Պրահայում հաղթելով Չեխիայի ազգային թիմին, երկու գնդակ ուղարկելով հանրահայտ Չեխի պաշտպանած դարպասը: Գաղտնիք չէ, որ ֆուտբոլային հանդիպումների հաջողությունը մեծապես պայմանավորված է նաեւ երկրպագուների հզոր աջակցությամբ:

 

Մեր թիմն ունի երկրպագուների այդ հզոր բանակը, ուղղակի հարկավոր է, որ նրանք բոլորը լինեն մարզադաշտում:

 

Տոմսերի վաճառքը շարունակվելու է նաեւ այսօր, նաեւ «Հրազդան» մարզադաշտի տարածքում, ընդհուպ մինչեւ հանդիպումից առաջ: Տոմսերի գնային տարբերակները բոլորին թույլ են տալիս հենց մարզադաշտում լինել մեր ազգային հավաքականի կողքին, աջակցել մեր սիրելի թիմին: «Հրազդան» մարզադաշտը պատրաստ է ընդունել Հայաստանի ազգային հավաքականի բոլոր երկրպագուներին:

 

Տոնական, ջերմ մթնոլորտ է լինելու «Հրազդան» մարզադաշտում:

 

ՈՒՐԵՄՆ. ԳՆՈՒՄ ԵՆՔ «ՀՐԱԶԴԱՆ» ՄԱՐԶԱԴԱՇՏ...ԼԻՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿՈՂՔԻՆ... ՀԱՂԹՈՒՄ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ...

 

ԿՐԿՆԵԼՈՒ ԵՆՔ...ՀԻՇԵՔ, ՀԻԱՑԵՔ, ԱՅՑԵԼԵՔ «ՀՐԱԶԴԱՆ» ՄԱՐԶԱԴԱՇՏ...ՄԵՐ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՁԵԶ...

 

 

 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Սևան 0 0
2. ԲԿՄԱ 0 0
3. ՈՒրարտու 0 0
4. Նորավանք 0 0
5. Նոա 0 0
6. Վան 0 0
7. Արարատ 0 0
8. Փյունիկ 0 0
9. Արարատ-Արմենիա 0 0
10. Ալաշկերտ 0 0