// «Մերոնք դրսում»-7. Մովսիսյանը և Մխիթարյանը շարունակում են գոլեր խփել

Նորություններ

-
«Մերոնք դրսում»-7. Մովսիսյանը և Մխիթարյանը շարունակում են գոլեր խփել
17.09.201311:17
«Մերոնք դրսում»-7. Մովսիսյանը և Մխիթարյանը շարունակում են գոլեր խփել

Այս տուրում առավել աչքի ընկան Յուրա Մովսիսյանը և Հենրիխ Մխիթարյանը: Մովսիսյանի միակ գոլը հաղթանակ պարգևեց Մոսկվայի «Սպարտակին» «Վոլգայի» հետ մրցավեճում, իսկ Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիա» Դորտմունդ-«Համբուրգ» խաղում (6:2) աչքի ընկավ գոլով և գոլային փոխանցումով: 

 
Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Ուրալ»-«Դինամո» Մոսկվա՝ 1:4, չի մասնակցել հանդիպմանը:

 
Գևորգ Կասպարով, Պարսից ծոցի գավաթ, «Զոբ Ահան»-«Էսթեղլալ»՝ 2:0, չի մասնակցել հանդիպմանը:
 
Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Շախտյոր» Կարագանդա-«Ակտոբե»՝ 0:1, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

 
Վալերի Ալեքսանյան, Իրանի առաջնություն, չի խաղում վնասվածքի պատճառով:
 
Լևոն Հայրապետյան, Լեհաստանի առաջնություն. «Վիձև»–«Պոդբեսկիձե»՝1:1, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

 
Կառլեն Մկրտչյան, Ռուսաստանի առաջնություն, «Տոմ»-«Անժի»՝ 2:2, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է մտել 80-րդ րոպեին:
 
Գևորգ Ղազարյան, Ղազախստանի առաջնություն, «Շախտյոր» Կարագանդա-«Ակտոբե»՝ 0:1, չի մասնակցել հանդիպմանը:
 
Հենրիխ Մխիթարյան, Գերմանիայի առաջնություն, «Բորուսիա» Դորտմունդ-«Համբուրգ»՝6:2, մասնակցել է հանդիպմանը,  դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Արթուր Եդիգարյան, Ղազախստանի առաջնություն «Օրդաբասի»-«Կայրաթ»՝ 1:2,  մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 77-րդ րոպեին:


Արաս Օզբիլիս, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Վոլգա»-«Սպարտակ»՝ 0:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 69-րդ րոպեին:

 
Մարկոս Պիցելլի, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Կրասնոդար»-«Կռիյլա Սովետով»՝ 1:1, չի մասնակցել հանդիպմանը: 
   
Յուրա Մովսիսյան, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, ««Վոլգա»-«Սպարտակ»՝ 0:1, մասնակցել է հանդիպմանը, դարձել է գոլի հեղինակ, փոխարինվել է 90-րդ րոպեին:

 

Արթուր Սարկիսով, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Ուրալ»-«Դինամո»՝ 1:4, չի մասնակցել հանդիպմանը:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. ՈՒրարտու 7 14
2. Լոռի ՖԱ 7 13
3. Արարատ 7 13
4. Ալաշկերտ 8 12
5. Արարատ-Արմենիա 6 11
6. Նոա 8 11
7. Վան 7 7
8. Փյունիկ 7 4
9. Շիրակ 7 2