Նորություններ

-
Հայաստանի ազգային հավաքականն արդեն ժամանել է Իտալիա
14.10.201314:08
Հայաստանի ազգային հավաքականն արդեն ժամանել է Իտալիա

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը չարտերային ուղիղ չվերթով մեկնեց Իտալիա, որտեղ վաղը` հոկտեմբերի 15-ին տեղի կունենա 2014 թ. Աշխարհի գավաթի ընտրական փուլի հանդիպումը Իտալիայի եւ Հայաստանի ազգային հավաքականների միջեւ: Ինչպես Նեապոլից ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է ՀՖՖ մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը, Հայաստանի ազգային հավաքականի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել: Մեր ֆուտբոլային ընտրանին հանգրվանելու է «Էքսելսիոր» հյուրանոցում: Այսօր երեկոյան` Երևանի ժամանակով ժամը 20:00-ին, Հայաստանի ազգային ընտրանին մարզում կանցկացնի Նեապոլի «Սան Պաոլո» մարզադաշտում, որի առաջին 15 րոպեն բաց կլինեն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Մարզումից առաջ «Սան Պաոլո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 10 18
2. Արարատ-Արմենիա 7 14
3. Արարատ 8 14
4. ՈՒրարտու 8 14
5. Լոռի ՖԱ 8 13
6. Նոա 9 12
7. Վան 9 10
8. Փյունիկ 7 4
9. Շիրակ 8 2