Նորություններ

-
Հայաստանի եւ Գերմանիայի ազգային հավաքականները կհանդիպեն Մայնցում (լրացված)
10.01.201416:39
Հայաստանի եւ Գերմանիայի ազգային հավաքականները կհանդիպեն Մայնցում (լրացված)

2014 թ. հունիսի 6-ին Գերմանիայի Մայնց քաղաքում տեղի կունենա Հայաստանի եւ Գերմանիայի ազգային հավաքականների ընկերական-բարեգործական հանդիպումը:

 

Սա կլինի հավաքականների մակարդակով միջազգային առաջին հանդիպումը Մայնցում: Հանդիպման կազմակերպիչը գերմանական DFB Egidius Braun հիմնադրամն է: Խաղից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ Լիգայի ասոցիացիայի տարբեր հիմնադրամներին: Այս հանդիպումը կլինի վերջինը Գերմանիայի հավաքականի համար Աշխարհի 2014 թ. առաջնությունից առաջ:

 

Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հելմուտ Սանդրոկն այս կապակցությամբ ասել է. «Մենք շատ ուրախ ենք, որ կարողացանք ավարտել Աշխարհի առաջնության հետ կապված նախապատրաստական ծրագրերը: Լեհաստանի եւ Կամերունի հետ հանդիպումներից հետո մենք կմրցենք նաեւ Հայաստանի հավաքականի հետ: Հանդիպումը կարևոր է ոչ միայն մարզական տեսանկյունից: Խաղից ստացված հասույթը եւս մեկ անգամ կապացուցի այն, որ հիմնադրամներն ի վիճակի են շարունակել իրենց գերազանց աշխատանքը եւ տարբեր ծրագրերը նաեւ ապագայում»:

 

Բարեգործական հանդիպումները Գերմանիայում երկար պատմություն ունեն: Գերմանիայի հավաքականն առաջին բարեգործական հանդիպումն անցկացրել է 1998 թվականին, իսկ վերջին խաղում Սինսհեյմում հաղթել է Ուրուգվային 2011 թվականին: Այս ընթացքում խաղերից ստացված հասույթը բաժանվել է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի 3 հիմնադրամների, Բունդեսլիգայի հիմնադրամի, ինչպես նաև Ռոբերտ Էնկեի և Վալտեր Ֆրիցի հիմնադրամներին:

 

Այս հանդիպումը կլինի երրորդը Գերմանիայի եւ Հայաստանի ազգային հավաքականների միջև: Աշխարհի 1998 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայացած խաղերում Գերմանիայի հավաքականը հաղթել է 5:1 և 4:0 հաշիվներով:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 16 31
2. Ալաշկերտ 16 30
3. Արարատ-Արմենիա 16 28
4. Նոա 17 28
5. ՈՒրարտու 14 24
6. Լոռի ՖԱ 24 23
7. Վան 18 21
8. Փյունիկ 16 15
9. Շիրակ 17 12