Նորություններ

-
Մեկնարկել է կանանց ֆուտզալի 2014 թ. ձմեռային մրցաշարը
21.02.201415:11
Մեկնարկել է կանանց ֆուտզալի 2014 թ. ձմեռային մրցաշարը

Փետրվարի 20-ին մեկնարկել է 2014 թ. Հայաստանի կանանց ֆուտզալի ձմեռային մրցաշարը: Այն կանցկացվի մեկ շրջանով յոթ թիմերի մասնակցությամբ և կավարտվի մարտի 6-ին: Հանդիպումները տեղի կունենան Երևանի Բժշկական Համալսարանի մարզադահլիճում: Առաջին տուրի հանդիպումներից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է ԱՖԴ-աղջիկներ թիմը, որը 18:0 հաշվով հաղթեց «Քանաքեռ-84» թիմին: «Սիս-Կիլիկիան» 5:1 հաշվով հաղթեց «Տաթև-110» թիմին», իսկ «Երևան Գ.Մ.»-«Քաղցրաշեն» խաղում հաղթեցին երևանցիները 9:2 հաշվով: Մրցաշարի բացմանը ներկա էր նաև ֆուտբոլի Հայաստանի մինչև 16 տարեկան աղջիկների հավաքականի գլխավոր մարզիչ Լիաննա Հայրապետյանը, ով ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշեց, որ մրցաշարի նպատակներից մեկը Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի համար տաղանդավոր խաղացողների հավաքագրումն է: Առավել աչքի ընկած խաղացողները մրցաշարի ավարտից հետո հնարավորություն կստանան համալրել հավաքականը:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Փյունիկ 30 71
2. Արարատ-Արմենիա 30 68
3. Արարատ 29 46
4. Ալաշկերտ 28 45
5. Նոա 29 37
6. ՈՒրարտու 28 35
7. Նորավանք 28 23
8. Վան 29 19
9. ԲԿՄԱ 29 15