Նորություններ

-
Սեմինար-հանդիպում ՀՖՖ ակումբների հետ
21.02.201417:32
Սեմինար-հանդիպում ՀՖՖ ակումբների հետ

Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի ֆինանսական չափանիշին նվիրված սեմինար-հանդիպում, որը կազմակերպել եւ անցկացնում էր ՀՖՖ Արտոնագրման բաժինը:

 

Սեմինարին մասնակցում էին բոլոր ակումբների արտոնագրման պատասխանատուները եւ հաշվապահները:

 

Սեմինարը նպատակ էր հետապնդում ներկաներին ծանոթացնել ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի եւ ֆինանսական արդար խաղի վերջին նորամուծությունների եւ տենդենցների հետ:

 

Այն հիմնականում վերաբերում էր ՀՖՖ ակումբների արտոնագրման 2013 թվականի խմբագրության կանոնակարգում տեղ գտած արտոնագրման համակարգի ֆինանսական չափանիշի պահանջներին:

 

Սեմինարի ընթացքում եւ ավարտից հետո ակումբների ներկայացուցիչներն ակտիվորեն քննարկեցին ֆինանսական չափանիշի խնդիրներին վերաբերող բազմաբնույթ հարցեր եւ ստացան իրենց հուզող մի շարք հարցերի պատասխանները:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Փյունիկ 30 71
2. Արարատ-Արմենիա 30 68
3. Արարատ 29 46
4. Ալաշկերտ 28 45
5. Նոա 30 38
6. ՈՒրարտու 28 35
7. Նորավանք 29 24
8. Վան 29 19
9. ԲԿՄԱ 29 15