Նորություններ

-
ՀՖՖ մարզչական դասընթացը մեկնարկեց նաև Ստեփանակերտում
25.03.201414:08
ՀՖՖ մարզչական դասընթացը մեկնարկեց նաև Ստեփանակերտում

Մարտի 24-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում սկսվեց ՀՖՖ մարզչական Բ արտոնագրի 2-րդ խմբի դասընթացը, որին մասնակցում են ԼՂՀ-ն ներկայացնող 8 մարզիչներ: Դասընթացը ղեկավարում է ՀՖՖ հրահանգիչ Սուրեն Չախալյանը, որին օգնում են ՀՖՖ հրահանգիչներ Մամիկոն Ղարիբջանյանը, Ալբերտ Սաֆարյանը և ՀՖՖ դարպասապահների մարզիչների հրահանգիչ Հայկ Կիրակոսյանը: Նշենք, որ սա կլինի ՀՖՖ կողմից իրականացվող մարզչական արտոնագրային առաջին դասընթացը Երևանի սահմաններից դուրս: Դասընթացը կավարտվի ապրիլի 27-ին քննություններով, որոնք բարեհաջող հանձնած մասնակիցները կստանան ՀՖՖ մարզչական Բ կարգի դիպլոմներն ու արտոնագրերը:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 15 40
2. Փյունիկ 15 32
3. Արարատ 15 30
4. Նոա 15 22
5. Ալաշկերտ 13 21
6. ՈՒրարտու 14 16
7. Վան 15 11
8. Նորավանք 15 9
9. ԲԿՄԱ 15 6