Նորություններ

-
«ՀՖՖ -Կոկա-Կոլա» գավաթի եզրափակիչ հանդիպումը՝ հունիսի 8-ին
07.06.201412:31
«ՀՖՖ -Կոկա-Կոլա» գավաթի եզրափակիչ հանդիպումը՝ հունիսի 8-ին

Հունիսի 6-ին տեղի են ունեցել «ՀՖՖ-Կոկա-Կոլա» գավաթի 2014 թ. միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնության մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումները: Նոր կյանքի դպրոցի թիմը 6:2 հաշվով առավելության է հասել Չարենցավանի 6-րդ դպրոցի թիմի նկատմամբ, իսկ Կապանի 3-րդ դպրոցի թիմը 3:1 հաշվով հաղթել է Գյումրու 27 դպրոցի թիմին: Այսպիսով մրցաշարի եզրափակչում կհանդիպեն Նոր կյանքի դպրոցի և Կապանի երրորդ դպրոցի թիմերը: Եզրափակիչը կկայանա հունիսի 8-ին՝ ժամը 11:00 «Բանանց» ակումբի մարզադաշտում:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 24 46
2. Նոա 24 41
3. ՈՒրարտու 24 41
4. Արարատ 24 40
5. Արարատ-Արմենիա 24 38
6. Վան 24 31
7. Փյունիկ 24 25
8. Լոռի ՖԱ 24 23
9. Շիրակ 24 13