Նորություններ

-
Բեռնար Շալանդ.«Առանց Մխիթարյանի, Օզբիլիսի եւ Մովսիսյանի մեզ շատ դժվար է»
07.09.201423:14
Բեռնար Շալանդ.«Առանց Մխիթարյանի, Օզբիլիսի եւ Մովսիսյանի մեզ շատ դժվար է»

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը Դանիայից 1:2 հաշվով կրած պարտությունից հետո ասաց հետեւյալը.

 

- Արդյո՞ք  Մխիթարյանը փոխարինվեց վնասվածքի պատճառով:

 

- Այո, նա վնասվածք էր ստացել: Ես հիմար չեմ (ծիծաղում է): Դեռ չգիտենք, թե ինչքանով է լուրջ վնասվածքը: Բժիշկները կասեն:

 

- Ի՞նչ գնահատական կտաք խաղին:

 

- Մենք լավ հանդիպում անցկացրինք, կազմակերպված էինք գործում: Մեկ ժամ ստացվեց հաջող խաղալ, հաշվի մեջ առաջ լինել, բայց հետո արդեն ամեն ինչ փոխվեց:  Դուք ինձ հարցրիք Մխիթարյանի մասին, ով շատ կարեւոր է մեր թիմի համար: 0:1-ի ժամանակ մենք եւս մեկ շանս ունեինք, բայց սանտիմետրներ չհերիքեցին: Մխիթարյանի դուրս գալուց հետո խաղը փոխվեց, Դանիայի պաշտպանները սկսեցին ավելի վստահ խաղալ: Առանց Մխիթարյանի, Օզբիլիսի եւ Մովսիսյանի շատ դժվար է մեզ համար: Շնորհավորում եմ երկու թիմերին էլ՝ լավ խաղի համար:

 

- Կարելի է ասել, որ ֆիզպատրաստվածությունը չհերիքեց, որ գոնե մեկ միավոր վաստակեր Հայաստանը:

 

- Չէի ասի, թե դա էր խնդիրը: Մենք լավ էինք գործում, բայց արդեն նշեցի, որ Մխիթարյանի հեռանալուց հետո մենք խնդիրներ ունեցանք: Երբ դու չես կարողանում պահել գնդակը, մրցակիցն անընդհատ գալիս է, գալիս է… Ֆիզպատրաստվածությունը չէր խնդիրը: Մենք ֆիզիկապես լավ տեսք ունեինք: Պետք է նշել, որ Դանիայի կազմում փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները շատ ուժեղացրին խաղը:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 12 24
2. Արարատ-Արմենիա 11 21
3. Ալաշկերտ 11 21
4. Լոռի ՖԱ 12 20
5. Նոա 12 19
6. ՈՒրարտու 10 15
7. Վան 13 11
8. Շիրակ 12 6
9. Փյունիկ 11 5