Նորություններ

-
ՀՖՖ Արտոնագրման բաժինը հայտարարում է մարզչական Ա արտոնագրի թարմացման գործընթացի սկիզբը
03.10.201415:38
ՀՖՖ Արտոնագրման բաժինը հայտարարում է մարզչական Ա արտոնագրի թարմացման գործընթացի սկիզբը

Այն անձինք, որոնց արտոնագիրը ուժի մեջ է մինչև 2014թ., ցանկության դեպքում կարող են դիմել ՀՖՖ արտոնագրման բաժին՝ արտոնագրի գործողության ժամկետը երկարացնելու նպատակով:

 

ՀՖՖ Մարզչական կրթության կանոնակարգի 43-րդ հոդվածով նախատեսված են հետևեյալ գործընթացները:

 

1 Դասընթացին դիմելու ընթացակարգը

ա. ՀՖՖ մարզչական Ա արտոնագրի թարմացման դասընթացին մասնակցելու համար դիմորդը Արտոնագրման բաժին է ներկայացնում՝

- թարմացման ենթակա արտոնագրի բնօրինակը

- անձնագիրը

- 3x4 չափի մեկ լուսանկար

 

բ. Մարզիչն ազատվում է թարմացման քննություններից և նրա արտոնագրի վավերականությունը մեխանիկորեն երկարացվում է հետևյալ դեպքերից որևէ մեկի առկայության պարագայում.

- նա ՀՀ ազգային հավաքականներից մեկի մարզչական շտաբի անդամ է

- ներկայացնում է աշխատանքային պայմանագրի պատճենը, բնութագիր և տեղեկանք ակումբից, որը կհավաստի դիմորդի` այդ ակումբի 15 և ավելի տարիքային խմբերի թիմերից մեկում առնվազն 1 տարվա մարզչական աշխատանքի փորձը թարմացման կուրսին դիմելու ժամանակ:

- ներկայացնում է UEFA Study Group սեմինարին մասնակցության հավաստագիր կամ ՀՖՖ, ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից «մարզչական կրթություն» թեմայով անցկացվող այլ միջոցառումներին մասնակցության հավաստագիր

գ. ՀՖՖ մարզչական Ա արտոնագրի վավերականության երկարացման դասընթացը մյուս դիմորդների համար ունի հետևյալ ընթացակարգը

- Բանավոր քննություն

- Գործնական պարապմունք (թեման որոշում է հրահանգիչը):

 

2.Քննությունների գնահատման կարգը

Ընդհանուր միավորների քանակը 60 միավոր է՝ յուրաքանչյուր քննության համար 30-ական միավոր: Նվազագույնը 45 միավոր հավաքած մարզչի արտոնագիրը թարմացվում է:

 

3. Դասընթացի մասնակցության վճարը

Մարզչական Ա արտոնագրի թարմացման վարձը 10.000 ՀՀ դրամ է, որի վճարման անդորրագիրը մարզիչը ներկայացնում է դիմում-հայտը լրացնելիս:

 

4.Արտոնագիր ստանալու կարգը

Արտոնագրի թարմացման դասընթացի հաջող քննաշրջան անցած մարզիչները ստանում են իրենց արտոնագրերը ՀՖՖ Արտոնագրման Բաժնի կողմից կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ, անցկացման ժամկետների մասին այդ բաժինը տեղեկացնում է արարողությունից առնվազն 3 օր առաջ:

 

5. Կրկնակի մասնակցությունը դասընթացին

Այն մարզիչները, ովքեր քննությունների արդյունքում չեն հավաքում բավարար քանակի միավորներ, զրկվում են մարզչական Ա արտոնագրերից: Հետագայում արտոնագրվելու համար նրանք պարտավոր են մասնակցել ՀՖՖ կողմից կազմակերպվող մարզչական Ա արտոնագրի հիմնական դասընթացին ողջ ծավալով և ըստ սահմանված ընթացակարգի:

 

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը ս.թ. նոյեմբերի 10-ն է: Դիմում չներկայացրած մարզիչների արտոնագիրը 2014թ. դեկտեմբերի 20-ից սկսած կհամարվի ուժը կորցրած, ինչի դեպքում նոր արտոնագիր ստանալու համար մարզիչը պարտավոր է կրկին մասնակցել ՀՖՖ մարզչական Ա արտոնագրի դասընթացին:

 

 

Անուն Ազգանուն

Ծ-յան 
ա-թիվ

Արտ.N

Տիպ

   Ակումբ

 

Ծննդավայր

 

 

 

Արկադի Անդրիասյան

11/08/1947 

000025 

Ա 

 

 

Ադրբեջան 

 

 

 

Վահան Շմավոնյան

14/02/1970 

000034 

Ա 

 

 

Հայաստան 

 

 

 

Արմեն Ղազարյան

03/01/1972 

000024 

Ա 

Գանձասար ՖԱ 

 

Հայաստան 

 

 

 

Բաբկեն Մելիքյան

03/04/1960 

000019 

Ա 

 

 

 

 

 

 

Ռոման Սիմոնյան

16/11/1971 

000020 

Ա 

Բանանց ՖԱ 

 

 

 

 

 

Լևոն Ստեփանյան

22/04/1971 

000021 

Ա 

 

 

 

 

 

 

Արթուր Մկրտչյան

09/08/1973 

000022 

Ա 

Փյունիկ ՖԱ 

 

Հայաստան 

 

 

 

Անդրանիկ Զանազանյան

23/11/1974 

000023 

Ա 

Բանանց ՖԱ 

 

 

 

 

 

Կարեն Բարսեղյան

15/03/1975 

000026 

Ա 

 

 

 

 

 

 

Հակոբ Մկրյան

28/08/1972 

000027 

Ա 

Միկա ՖԱ 

 

 

 

 

 

Ֆելիքս Խոջոյան

22/12/1974 

000033 

Ա 

Շիրակ ՖԱ 

 

Հայաստան 

 

 

 

Արմեն Հարությունյան

25/10/1975 

000032 

Ա 

Փյունիկ ՖԱ 

 

Հայաստան 

 

 

 

Էդուարդ Մարկարով

20/06/1946 

000031 

Ա 

 

 

Ադրբեջան 

 

 

 

Սամվել Սարգսյան

23/06/1967 

000030 

Ա 

 

 

Հայաստան 

 

 

 

Արսեն Մարգարյան

22/06/1975 

000029 

Ա 

 

 

Հայաստան 

 

 

 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 9 15
2. Արարատ 8 14
3. ՈՒրարտու 8 14
4. Լոռի ՖԱ 7 13
5. Նոա 9 12
6. Արարատ-Արմենիա 6 11
7. Վան 8 10
8. Փյունիկ 7 4
9. Շիրակ 8 2