Նորություններ

-
Արթուր Մալոյանը շփոթել է զառանցողներին
19.11.201421:31
Արթուր Մալոյանը շփոթել է զառանցողներին

Տուլայի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Արթուր Մալոյանը մեդիայի միջոցով զառանցանք և անհեթեթություն անվանելով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ նոյեմբերի 18-ի մամուլի ասուլիսում արված այն հայտարարությանը, որ այդ ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականում խաղալու դիմաց պահանջել է «Պորշ» ավտոմեքենա, իրականում անհեթեթ փորձ է արել հակադարձելու ՀՖՖ նախագահին:  

Այս ֆուտբոլիստի Հայաստանի ազգային հավաքական գալու հետ կապված բանակցությունները ժամանակին տարվել են երրորդ անձի՝ սպորտային աշխարհում հայտնի և հեղինակություն վայելող Ռուբեն Թաթուլյանի միջոցով, ում Մալոյանի ընտանիքը շատ լավ է ճանաչում, քանի որ իրենց զառանցանքը՝ երազած «Պորշ»-ը, Հայաստան գալու դիմաց Թաթուլյանից պահանջել է անձամբ Մալոյանի հայրը: Բայց, ինչպես տեսնում ենք, նույնիսկ բավարարված զառանցանքը՝ խոստացված «Պորշ»-ը, այդ ֆուտբոլիստին Հայաստան չի բերել:

Այլ մանրամասներ այս պահին չբացահայտենք, քանի որ ավելի ստոր պատկեր կգծագրվի և ոմանց  հայրենիք չունենալու փաստն ավելի ակնհայտ կդառնա:

Եթե Մալոյան ընտանիքի մի զառանցանքը ժամանակին համաձայնվել են բավարարել հանուն ազգային հավաքականի, բոլորովին չի նշանակում, որ այդ մարդիկ զառանցելու, իրենց հատկությունները պետք է վերագրեն ուրիշների:

Այսօր Հայաստանի ազգային հավաքականում հանդես են գալիս իրենց երկրին և հայրենիքին պատվախնդրորեն, անշահախնդրորեն ծառայող հայ տղաներ և միշտ այդպես է լինելու:

 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Նոա 22 41
2. Արարատ-Արմենիա 21 37
3. Ալաշկերտ 20 37
4. Արարատ 20 36
5. ՈՒրարտու 21 32
6. Վան 22 25
7. Լոռի ՖԱ 24 23
8. Փյունիկ 22 22
9. Շիրակ 22 13