Նորություններ

-
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցում է լեգենդար ֆուտբոլիստ Գրիգոր Համբարձումյանի ընտանիքին
24.11.201417:03
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցում է լեգենդար ֆուտբոլիստ Գրիգոր Համբարձումյանի ընտանիքին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր ցավակցությունն է հայտնում լեգենդար ֆուտբոլիստ Գրիգոր Համբարձումյանի ընտանիքին, բարեկամներին և մերձավորներին: Գրիգոր Համբարձումյանի մահով հայկական ֆուտբոլը կորցրեց այնպիսի մի անհատականության, որի անունը բարի հիշատակությամբ է գրված հայկական ֆուտբոլի պատմության մեջ: Գրիգոր Համբարձումյանը մեծ և անգնահատելի ավանդ ունի հայկական ֆուտբոլի կայացման, նրա զարգացման և ճանաչելիության գործում: Հենց Գրիգոր Համբարձումյանն էր այն ֆուտբոլսիտը, որին հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջինը հրավիրեցին ԽՍՀՄ հավաքական: Հանդես գալով ֆուտբոլի մեծանուն վարպետների կողքին՝ Գրիգոր Համբարձումյանը բարձր պահեց հայկական ֆուտբոլի պատիվը: 1961 թ. նա ընդգրկվեց ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների շարքում: Թողնելով մեծ ֆուտբոլը, Գրիգոր Համբարձումյանն իր ողջ ներուժը նվիրեց հայկական ֆուտբոլին՝ դաստիարակելով բազմաթիվ սերունդներ: Ղափան՝ ներկայիս Կապան քաղաքում, որի ֆուտբոլային կենսագրությունը սերտորեն կապված է Գրիգոր Համբարձումյանի կենսագրության հետ, բազմաթիվ են այն ֆուտբոլային վերհուշերը, որոնք լեգենդար ֆուտբոլիստի անվան, կյանքի ու գործի մասն են կազմում: Վստահ ենք, որ Գրիգոր Համբարձումյանի հիշատակը վառ կմնա գալիք ֆուտբոլային սերունդների կյանքում:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Նոա 22 41
2. Արարատ-Արմենիա 21 37
3. Ալաշկերտ 20 37
4. Արարատ 20 36
5. ՈՒրարտու 21 32
6. Վան 22 25
7. Լոռի ՖԱ 24 23
8. Փյունիկ 22 22
9. Շիրակ 22 13