Նորություններ

-
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը կանցկացնի ևս 4 ընկերական հանդիպում
07.04.201514:31
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը կանցկացնի ևս 4 ընկերական հանդիպում

Արդեն տեղեկացրել էինք, որ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն այս տարվա ընթացքում կանցկացնի ընկերական հանդիպումներ՝ օգոստոսի 11-ին և 13-ին Երևանում մրցելով Սլովակիայի, իսկ սեպտեմբերի 16-ին և 18-ին՝ Մոլդովայի հավաքականի հետ:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Հավաքական թիմերի բաժինը, 2015 թ. ընթացքում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը կանցկացնի ևս 4 ընկերական հանդիպում: Ապրիլի 26-ին և 28-ին մեր հավաքականը կմրցի Ուզբեկստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ, իսկ մայիսի 26-ին և 28-ին Հայաստանի Մ-19 հավաքականի մրցակիցը կլինի Լիտվայի մինչև 19 տարեկանների հավաքականը:

 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 16 31
2. Ալաշկերտ 16 30
3. Արարատ-Արմենիա 16 28
4. Նոա 17 28
5. ՈՒրարտու 14 24
6. Լոռի ՖԱ 24 23
7. Վան 18 21
8. Փյունիկ 16 15
9. Շիրակ 17 12