Նորություններ

-
Կայացավ ֆուտզալի Հայաստանի առաջնության մրցանակակիրների պարգևատրման արարողությունը
18.06.201817:18
Կայացավ ֆուտզալի Հայաստանի առաջնության մրցանակակիրների պարգևատրման արարողությունը

Հունիսի 18-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում կայացավ 2017-2018թթ. ֆուտզալի Հայաստանի առաջնության մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:

Արարողության սկզբում հատուկ մրցանակ ստացավ մրցավար Սամվել Զարգարյանը, որն այս առաջնությունից հետո ավարտեց իր մրցավարական կարիերան:

«Ոսկե խաղակոշիկը» և պատվոգիրը ստացավ Ֆուտզալի Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու, Գյումրիի «Շիրակի» ֆուտբոլիստ Արա Մկրտչյանը, որն այս առաջնությունում դարձել է 93 գոլի հեղինակ: Ի դեպ Մկրտչյանը երրորդ անգամ անընդմեջ հաղթում է ռմբարկուների պայքարում:

2017-2018թթ. լավագույն ֆուտբոլիստի մրցանակը և պատվոգիրը ստացավ «Չարբախ» թիմի ֆուտբոլիստ Դավիթ Սուջյանը, որը քվերակության արդյունքում հավաքեց 51 միավոր:

Բրոնզե և արծաթե մեդալները հանձնվեցին համապատասխանաբար «Արմենիա Թրավել» և «Չարբախ» թիմերին: Ոսկե մեդալները և Չեմպիոնական գավաթը «Լեո» թիմին հանձնեց ՀՖՖ առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 10 28
2. Արարատ 10 19
3. Փյունիկ 10 18
4. Սևան 10 16
5. Նոա 9 14
6. ՈՒրարտու 9 13
7. Վան 10 9
8. Նորավանք 10 8
9. Ալաշկերտ 8 6
10. ԲԿՄԱ 10 3