Նորություններ

-
Կայացավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը
02.11.201818:01
Կայացավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը

Նոյեմբերի 2-ին՝ ՀՖՖ շտաբ-բնակարանում, կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստը՝ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ: Օրակարգում էր հոկտեմբերի 22-ին Երևանի ֆուտբոլի 2018/2019 թթ. մինչև 10 տարեկանների առաջնության «Փյունիկ-2-09»-«Բանանց-1-09» խաղի ժամանակ Արտյոմ և Արարատ Առաքելյանների վարքագծի քննարկումը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Երևանի ֆուտբոլի 2018/2019 թթ. մինչև 10 տարեկանների առաջնության «Փյունիկ-2-09»-«Բանանց-1-09» խաղի ժամանակ գրանցվել էր միջադեպ, որի ընթացքում «Բանանց-2-09» թիմի գլխավոր մարզիչ Արտյոմ Առաքելյանը հայհոյել և հարվածել էր հանդիպման մրցավարին: ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 32-րդ կետի համաձայն` «Բանանց» ակումբի մարզիչ Արտյոմ Առաքելյանը հայտարարվել էր հայկական ֆուտբոլում «անցանկալի անձ» («պերսոնա նոն գրատա»): Նույն հանդիպման ընթացքում մրցավարին հարվածել էր նաև Արտյոմ Առաքելյանի եղբայրը՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արարատ Առաքելյանը, որը հայտավորված չէր հանդիպմանը՝ որպես պաշտոնատար անձ:

ՀՖՖ Գործադիր կոմիտեն, մանրամասն քննարկեց միջադեպը և հանդիպման մրցավարի, Արտյոմ Առաքելյանի, «Փյունիկ» և «Բանանց» ակումների ներկայացրած բացատրությունները:

ՀՖՖ Գործկոմը խստորեն դատապարտում է Առաքելյան եղբայրների պահվածքը, հորդորում ակումբներին ուժեղացնել անվտանգության միջոցառումները բոլոր հանդիպումների ընթացքում: Միաժամանակ ՀՖՖ Գործկոմը հետագայում հետամուտ է լինելու նմանատիպ գործողությունների կանխմանը, իսկ կարգազանցները կրելու են ամենախիստ պատիժները:   

 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 15 40
2. Փյունիկ 15 32
3. Արարատ 15 30
4. Նոա 15 22
5. Ալաշկերտ 13 21
6. ՈՒրարտու 14 16
7. Վան 15 11
8. Նորավանք 15 9
9. ԲԿՄԱ 15 6