Նորություններ

-
42-ից 28-ը. Ավարտվեց ՀՖՖ մարզչական C արտոնագրի դասընթացը
03.07.201916:19
42-ից 28-ը. Ավարտվեց ՀՖՖ մարզչական C արտոնագրի դասընթացը

ՀՖՖ տեխնիկական կենտրոնում ամփոփվեցին ՀՖՖ մարզչական ներածական (C) դասընթացի արդյունքները։ 42 մասնակցից (նույն թվում՝ 20 կին) պատվոգիր ստացավ 28-ը։ Մյուսներն ունեն քննությունները վերահանձնելու իրավունք։ Գործնական և տեսական դասերը կայացան երկու փուլով՝ մայիսի 2-ից 5-ը և հունիսի 24-ից 30-ը։ Դասընթացում փոխանցվեցին նախնական գիտելիքներ։ Ներածական դիպլոմի առկայությամբ մասնակիցները «B» կարգի դասընթացին դիմելու իրավունք ստացան։ Դիպլոմները շնորհեցին ՀՖՖ տեխնիկական տնօրեն, դասընթացի ղեկավար Խինես Մելենդեսը, դասընթացի բանախոս, Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը, ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը։

 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Վան 3 9
2. Նոա 4 7
3. ՈՒրարտու 4 7
4. Ալաշկերտ 3 4
5. Փյունիկ 4 4
6. Արարատ 2 3
7. Լոռի ՖԱ 3 3
8. Արարատ-Արմենիա 3 2
9. Շիրակ 1 1
10. Գանձասար-Կապան 3 1