Նորություններ

-
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց
21.11.201919:30
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց

Նոյեմբերի 21-ին կայացավ ՀՖՖ գործկոմի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեց հայկական ֆուտբոլում ստեղծված իրավիճակը: Ելույթներ ունեցան ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը, գործկոմի անդամներ Ռուբեն Ռուբինյանը, Արթուր Օհանյանը, Կարեն Շաբոյանը, Ժաննա Անդրեասյանը, Հրաչ Յագանը, Ալեն Սիմոնյանը, Սուրեն Պապիկյանը, Հակոբ Սիմիդյանը, Արսեն Թորոսյանը, Արեն Մկրտչյանը, Սուրեն Աբրահամյանը, Արմեն Նիկողոսյանը, Մարինա Թաշչյանը, Թովմաս Գրիգորյանը: Քննարկումներից հետո ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարեց իր հրաժարականի մասին եւ առաջարկեց հրավիրել ՀՖՖ արտահերթ ժողով: Գործադիր կոմիտեի անդամները հայտարարեցին, որ համաձայն ՀՖՖ կանոնադրության հրաժարականներ են տալու արտահերթ ժողովից առաջ՝ մինչ այդ իրականացնելով արտահերթ ժողովի համար անհրաժեշտ մի շարք գործառույթներ:   Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն քվեարկությամբ հաստատեց, որ ՀՖՖ արտահերթ ժողովը կայանալու է ս.թ դեկտեմբերի 23-ին, որի ընթացքում ընտրվելու է ՀՖՖ նոր նախագահ եւ նոր գործադիր կոմիտե: 

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Լոռի ՖԱ 15 28
2. Արարատ-Արմենիա 15 27
3. Ալաշկերտ 15 27
4. Արարատ 15 27
5. Շիրակ 15 25
6. Նոա 15 24
7. Փյունիկ 15 20
8. ՈՒրարտու 15 17
9. Գանձասար-Կապան 15 14
10. ՖԱ Երևան 15 0