// Եվրոպայի կանանց Մ-19 առաջնության որակավորման փուլի 8-րդ խմբի մրցաշարը՝ Հայաստանում

Նորություններ

-
Եվրոպայի կանանց Մ-19 առաջնության որակավորման փուլի 8-րդ խմբի մրցաշարը՝ Հայաստանում
29.11.201914:31
Եվրոպայի կանանց Մ-19 առաջնության որակավորման փուլի 8-րդ խմբի մրցաշարը՝ Հայաստանում

Նոյեմբերի 29-ին շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ Եվրոպայի կանանց Մ-17 և Մ-19 հավաքականների որակավորման փուլի վիճակահանությունը։
Հայաստանի աղջիկների Մ-17 հավաքականը ընդգրկվել է 5-րդ խմբում, որտեղ կմրցի Իսպանիայի, Ռուսաստանի և Բուլղարիայի հասակակիցների հետ։ Այդ խմբի խաղերը կանցկացվեն Բուլղարիայում ՝ 2020 թվականի հոկտեմբերի 1-ից 8-ը։

Հայաստանի աղջիկների Մ-19 հավաքականը վիճակահանության արդյունքում հայտնվել է 8-րդ խմբում, որտեղ կմրցի Շվեյցարիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Թուրքիայի հավաքականների հետ։ Եվրոպայի աղջիկների Մ-19 հավաքականների որակավորման փուլի 8-րդ խմբի խաղերի անցկացումը ՈՒԵՖԱ-ն վստահել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ Որակավորման հանդիպումները կանցկացվեն Հայաստանում՝ 2020 թվականի հոկտեմբերի 21-ից 27-ը։

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. ՈՒրարտու 5 10
2. Արարատ 4 9
3. Վան 5 9
4. Ալաշկերտ 5 8
5. Նոա 4 7
6. Գանձասար-Կապան 6 7
7. Լոռի ՖԱ 5 6
8. Արարատ-Արմենիա 4 5
9. Փյունիկ 6 5
10. Շիրակ 4 1