Նորություններ

-
Ալեքսանդր Կարապետյան. «Հիմա ֆուտբոլի ժամանակը չէ. պետք է շատ զգույշ լինել»
24.03.202019:45
Ալեքսանդր Կարապետյան. «Հիմա ֆուտբոլի ժամանակը չէ. պետք է շատ զգույշ լինել»

ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է հարցազրույցների շարքը, որում անդրադառնում է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներին, որոնց առօրյա կյանքը ևս սահմանափակվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Մեր հերթական զրուցակիցը ռուսական «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանն է. 

«Սոչիում ամեն ինչ նորմալ է, ամեն օր մարզվում ենք, շաբաթ և կիրակի՝ հանգստանում: Այստեղ առանձնակի չի զգացվում, որ աշխարհում խուճապ է: Իհարկե, աշխատում ենք մարդաշատ տեղեր չգնալ, հիմնականում տանը լինել: Ես ավելի շատ անհանգստանում եմ Գերմանիայում բնակվող ծնողներիս և հարազատներիս մասին: Առանց ֆուտբոլի, իհարկե, շատ ձանձրալի է, բայց հիմա ֆուտբոլի ժամանակը չէ: Իրավիճակն ամբողջ աշխարհում շատ լուրջ է: Պետք չէ մատների արանքով նայել այս ամեն ինչին: Ոչ մի երկրի կառավարութուն իր իսկ թշնամին չէ, որ ամեն ինչ հետաձգի և այսքան տնտեսական վնասներ կրի: Բոլոր հայ երկրպագուներին շատ շնորհակալ եմ, որ հետաքրքրվում են ինձնով և քաջալերում: Նրանց մաղթում եմ, որ զգույշ լինեն: Հուսով եմ, որ շատ շուտով կրկին կսկսենք ֆուտբոլ խաղալ»:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Վան 4 9
2. Նոա 4 7
3. ՈՒրարտու 4 7
4. Ալաշկերտ 4 7
5. Լոռի ՖԱ 4 6
6. Փյունիկ 5 4
7. Գանձասար-Կապան 4 4
8. Արարատ 2 3
9. Արարատ-Արմենիա 3 2
10. Շիրակ 2 1