Նորություններ

-
Էրիկ Վարդանյան. «Երկու ամսից կկարողանամ լիարժեք մարզվել»
04.05.202018:35
Էրիկ Վարդանյան. «Երկու ամսից կկարողանամ լիարժեք մարզվել»

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում պատմել է իր վերականգման ընթացքի, Սոչիում հարմարվելու գործընթացի մասին և նշել մարզումները վերսկսելու մոտավոր ժամկետները.

 

«Վերականգնումս ընթանում է նորմալ հունով: Ապրիլի սկզբներին արդեն պետք է կարողանայի վազել, բայց ծնկիս հետ կապված նոր խնդիրներ առաջացան: Հենց դրանց պատճառով վերականգման գործընթացը նախանշված ժամկետներից մի փոքր ուշ կավարտվի: Կարծում եմ՝ 2 ամսից կկարողանամ լիարժեք կերպով մասնակցել թիմի մարզումներին:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Սոչիում, նույն իրավիճակն է՝ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված: Ճիշտ է՝ ֆուտբոլիստներն անհատական մարզումներ են անցկացնում, բայց բոլորը զգուշավոր են և սպասողական: Հույս ունենք, որ շուտով իրավիճակը կկարգավորվի, և կրկին հաճույք կստանանք ֆուտբոլից:

Թիմում ինձ շատ լավ ընդունեցին, շատ միասնական և համերաշխ կոլեկտիվ է. բոլորի հետ էլ նորմալ հարաբերություններ ունեմ:

Ալեքսանդր Կարապետյանը սկզբնական փուլում ինձ շատ օգնեց խորհուրդներով և կենցաղային հարցերով: Բացի այդ, ես էլ այստեղ ծանոթներ ունեմ և դրա շնորհիվ կարողացա շուտ հարմարվել ինչպես քաղաքին, այնպես էլ թիմին»:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 10 18
2. Արարատ-Արմենիա 8 15
3. Արարատ 9 15
4. ՈՒրարտու 9 15
5. Լոռի ՖԱ 9 14
6. Նոա 10 13
7. Վան 9 10
8. Փյունիկ 8 5
9. Շիրակ 8 2