Նորություններ

-
ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի մայիսի 23-ին
15.05.202016:58
ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի մայիսի 23-ին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի մայիսի 23-ին, իսկ Առաջին խմբի առաջնությունը՝ մայիսի 30-ին:

Այս մասին որոշումներն ընդունվել են ՀՖՖ գործադիր կոմիտեի՝ այսօր կայացած նիստի ընթացքում: Ինչպես Բարձրագույն, այնպես էլ Առաջին խմբերի՝ վերսկսումից հետո կայանալիք առաջին տուրի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: Հետագայում, հաշվի առնելով հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակի դրսևորումները և ՀՀ կառավարության կայացրած որոշումները, կքննարկվեն վերոնշյալ սահմանափակումը ուժի մեջ թողելու կամ վերացնելու տարբերակները:

Արդեն հայտնի է Հայաստանի Բարձրագույն խմբի վերսկսումից հետո կայանալիք առաջին՝ թվով 18-րդ մրցափուլի խաղացանկը: Հետագա մրցափուլերի խաղացանկը կկազմվի 18-րդ տուրի ավարտից հետո՝ ելնելով մրցաշարային աղյուսակում թիմերի վերջնական դասավորությունից:

Հայտնի է նաև Առաջին խմբի առաջնության վերափոխված խաղացանկը:

ՀՖՖ գործադիր մարմինն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ փոփոխություններ մտցնել խաղացանկի մեջ՝ ելնելով հանրապետությունում այդ պահին տիրող իրավիճակից, կառավարության որոշումներից և պարետատան ցուցումներից:

ՀՖՖ Գործկոմը կայացրեց ևս մի քանի որոշում: Մասնավորապես, որոշվեց հունիսի 1-ից վերափոխված խաղացանկով վերսկսել ՀՀ ֆուտզալի սուպերլիգայի մրցաշարը:  Հունիսի 1-ին կմեկնարկի նաև Ֆուտզալ լիգայի VBET գավաթի խաղարկությունը:  Որոշվեց չեղարկել կանանց ֆուտբոլի Բ խմբի մրցաշարը և գավաթի խաղարկությունը: Ա խմբի հաղթողին որոշելու համար հունիսի 14-ին՝ ֆուտբոլի ակադեմիայում, կմրցեն այս պահի դրությամբ մրցաշարի առաջատար «Ալաշկերտը» և երկրորդ տեղում ընթացող «Շիրակ-Հոմենմենը»: Անձնական հանդիպումներում առավելություն ունենալու շնորհիվ, նույնիսկ ոչ-ոքիի դեպքում մրցաշարի հաղթող կճանաչվի «Ալաշկերտը»:

Գործադիր կոմիտեն որոշում ընդունեց նաև 2019-2020 թթ. մրցաշրջանի մանկապատանեկան առաջնությունների չեղարկման և միայն 2002-2007 թթ. տարիքային խմբերի գավաթի խաղարկության անցկացման վերաբերյալ:

Գործկոմի որոշմամբ լրացումներ կատարվեցին ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կանոնակարգի 12.1 և 13.1 հոդվածներում:

Օրակարգի վերջին հարցով հաստատվեցին ֆուտբոլիստների գրանցման և տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածի փոփոխությունները: 2020-2021 մրցաշրջանի համար հաստատվեց հուլիսի 15-ից հոկտեմբերի 6 ընկած ժամանակահատվածը, իսկ  և 2021-2022 մրցաշրջանների համար՝ հունիսի 21-ից սեպտեմբերի 12 ընկած ժամանակահատվածը:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 9 15
2. Արարատ-Արմենիա 7 14
3. Արարատ 8 14
4. ՈՒրարտու 8 14
5. Լոռի ՖԱ 8 13
6. Նոա 9 12
7. Վան 8 10
8. Փյունիկ 7 4
9. Շիրակ 8 2