// Կայացել է ՀՖՖ Բժշկական կոմիտեի նիստը

Նորություններ

-
Կայացել է ՀՖՖ Բժշկական կոմիտեի նիստը
21.05.202016:33
Կայացել է ՀՖՖ Բժշկական կոմիտեի նիստը

Մայիսի 20-ին կայացել է ՀՖՖ Բժշկական կոմիտեի նիստը, որի ընթացքում կայացվել է կարևոր որոշում ՀՖՖ մանկապատանեկան մրցումների վերաբերյալ: Մասնավարապես, որոշվել է ժամանակավորապես դադարեցնել ՀՖՖ մանկապատանեկան մրցումներին մասնակից ակումբների՝ 2002-2007 թվականների տարիքային խմբերի թիմերի մարզումները և  ՀՀ մանկապատանեկան բոլոր գավաթի խաղարկության հանդիպումները: 15-17 տարեկան այն ֆուտբոլիստները, ովքեր ՀՖՖ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի Հոդված 25.08-ով սահմանված պահանջների համաձայն հնարավորություն ունեն մասնակցել պրոֆեսիոնալ մրցումների հանդիպումներին, պետք է անցնեն կորոնավիրուսի  թեստավորում, որի պատասխաններն անհրաժեշտ է ուղարկել ՄԿԱ բաժնի էլեկտրոնային հասցեին (competition@ffa.am):

Վերոնշյալ գործընթացի պատշաճ կազմակերպման նպատակով ակումբները պարտավոր են. 

 

1.ՀՖՖ ՄԿԱ բաժնի էլեկտրոնային հասցեին ուղարկել սիրողական կարգավիճակ ունեցող այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր մասնակցելու են Առաջին և Բարձրագույն խմբերի թիմերի մարզումներին և/կամ խաղերին,

2.Թեստավորել ցուցակում առկա բոլոր ֆուտբոլիստներին և ներկայացնել թեստավորման արդյունքները ՀՖՖ ՄԿԱ բաժնին,

3.Ցուցակում առկա սիրողական կարգավիճակ ունեցող որևէ ֆուտբոլիստի փոփոխության դեպքում նոր ֆուտբոլիստ(ներ)ի ցուցակը ներկայացնել ՄԿԱ բաժնին և կցել նոր ֆուտբոլիստների անցած թեստավորման արդյունքները:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. ՈՒրարտու 5 10
2. Արարատ 4 9
3. Վան 5 9
4. Ալաշկերտ 5 8
5. Նոա 4 7
6. Գանձասար-Կապան 6 7
7. Լոռի ՖԱ 5 6
8. Արարատ-Արմենիա 4 5
9. Փյունիկ 6 5
10. Շիրակ 4 1