Նորություններ

-
VBET Հայաստանի գավաթի եզրափակիչը կանցկացվի առանց հանդիսականների
08.07.202015:21
VBET Հայաստանի գավաթի եզրափակիչը կանցկացվի առանց հանդիսականների

Հուլիսի 10-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, կկայանա VBET Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը «Նոա» և «Արարատ-Արմենիա» թիմերի միջև:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել էր ՀՀ պարետատուն՝ հանդիպմանը սահմանափակ քանակով երկպագուների մուտքը թույլ տալու խնդրանքով: Ի պատասխան մեր հարցման՝ ՀՀ պարետատնից պատասխանել են, որ երկրում նոր կորոնավիրուսային վարակի տարածվածության ներկա դինամիկայով պայմանավորված՝ չի թույլատրվում երկրպագուների՝ նույնիսկ սահմանափակ քանակի ներկայությունը: Ըստ այդմ, «Նոա»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 24 46
2. Նոա 24 41
3. ՈՒրարտու 24 41
4. Արարատ 24 40
5. Արարատ-Արմենիա 24 38
6. Վան 24 31
7. Փյունիկ 24 25
8. Լոռի ՖԱ 24 23
9. Շիրակ 24 13