// Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը

Նորություններ

-
Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը
01.09.202010:55
Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը

Սեպտեմբերի 5-ին և 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի առաջին և երկրորդ տուրերի հանդիպումները՝ նախ հյուրընկալվելով Հյուսիսային Մակեդոնիային, ապա Երևանում ընդունելով Էստոնիայի ընտրանուն։

Սեպտեմբերի 1-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հավաքին հրավիրված բոլոր 23 ֆուտբոլիստները միացել են թիմին։ Հավաքը մեկնարկեց ֆուտբոլիստների թեստավորումով: Երեկոյան ազգային հավաքականը կանցկացնի առաջին մարզում՝ Խոակին Կապառոսի գլխավորությամբ: 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. ՈՒրարտու 5 10
2. Արարատ 4 9
3. Վան 5 9
4. Ալաշկերտ 5 8
5. Նոա 4 7
6. Լոռի ՖԱ 4 6
7. Արարատ-Արմենիա 4 5
8. Փյունիկ 6 5
9. Գանձասար-Կապան 5 4
10. Շիրակ 4 1