Նորություններ

-
Չարենցավանում անցկացվեց աղջիկների թիմերի 3X3 մրցաշար
10.09.202012:58
Չարենցավանում անցկացվեց աղջիկների թիմերի 3X3 մրցաշար

Սեպտեմբերի 9-ին՝ Չարենցավան քաղաքում, անցկացվեց 3x3-ի մրցաշար՝ աղջիկների թիմերի մասնակցությամբ։ Մրցաշարին մասնակցում էր 16 թիմ՝  Մ10, Մ12, Մ14 տարիքային խմբերում։ 

 

Մ10 տարիքային խմբում հանդես էին գալիս «Երևան 1», «Երևան 2», «Նոա-աղջիկներ», «Արարատ-աղջիկներ», «Վեստ Արմենիա-աղջիկներ», «Գանձակ 2» և «Վան Չարենցավան» թիմերը։  Հաղթող դարձավ «Նոա-աղջիկներ» թիմը։  

 

Մ12 տարեկանների խմբում հանդես էին գալիս «Մասիս», «Վեստ Արմենիա-աղջիկներ» «Արարատ-աղջիկներ» և  թիմերը։ Այստեղ հաղթող ճանաչվեց «Վեստ Արմենիա-աղջիկներ» թիմը:   

 

Մ14 տարկենաների խմբում մասնակցում էին «Ուրարտու-աղջիկներ», «Արարատ-Արմենիա-աղջիկներ», «Վեստ Արմենիա-աղջիկներ», «Գանձակ 2», «Նոա-աղջիկներ» և «Վան Չարենցավան» թիմերը։ Ուժեղագույնը «Ուրարտու-աղջիկներ» թիմն էր։ 

 

Մրցաշարի բոլոր մասնակիցները պարգևատրվեցին դիպլոմներով, հուշանվերներով, իսկ հաղթողները՝ նաև գավաթներով։ 

 

Տեսանյութը կարող եք դիտել ստորև.

 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 10 18
2. Արարատ-Արմենիա 9 18
3. Ալաշկերտ 10 18
4. Լոռի ՖԱ 10 17
5. Նոա 11 16
6. ՈՒրարտու 9 15
7. Վան 11 10
8. Շիրակ 10 5
9. Փյունիկ 10 5