Նորություններ

-
ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստան-Ալբանիա հանդիպման համար
23.09.202015:03
ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստան-Ալբանիա հանդիպման համար

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է մեդիա ներկայացուցիչների հավատարմագրումը Հայաստան-Ալբանիա ընկերական հանդիպման համար:

 

Հայաստան-Ալբանիա ընկերական հանդիպումը կկայանա հոկտեմբերի 7-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: 

 

Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպմանը, պետք է [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից, և նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար: Հավատարմագրման վերջնաժամկետն է հոկտեմբերի 2-ը՝ ժամը 18:00-ն։

 

Այս մրցաշրջանից սկսած՝ ընկերական հանդիպումները նույնպես անցկացվում են ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո և կրում են կենտրոնացված բնույթ (անցկացվում են պաշտոնական հանդիպումների կարգին և նորմերին համաձայն:)

 

COVID-19-ի համավարակով պայմանավորված՝ Հայաստան-Ալբանիա հանդիպմանը կարող են ներկա գտնվել առավելագույնը 20 լրագրող և 15 ֆոտոթղթակից: Յուրաքանչյուր լրատվամիջոցից կարող է հավատարմագրվել առավելագույնը մեկական լրագրող և ֆոտոթղթակից: Հայտերի շատ քանակի դեպքում նախապատվությունը կսահմանվի հետևյալ սկզբունքով՝

1.Բուն ֆուտբոլային կամ մարզական լրատվամիջոցները, որոնք վերջին 2 տարվա ընթացքում լայնորեն լուսաբանել են Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբերի, VBET Հայաստանի Գավաթի խաղարկությունների հանդիպումները:

2.Ոչ մարզական կայքերը և Ֆոտո գործակալությունները, որոնցում աշխատող մարզական լրագրողները և ֆոտոթղթակիցները վերջին 2 տարվա ընթացքում լայնորեն լուսաբանել են Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբերի, VBET Հայաստանի Գավաթի խաղարկությունների հանդիպումները:

3.Անկախ լրագրողները կամ բլոգերները, որոնք վերջին 2 տարվա ընթացքում լայնորեն լուսաբանել են Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբերի, VBET Հայաստանի Գավաթի խաղարկությունների հանդիպումները:

4.Ռադիոկայանները, որոնց մարզական լրագրողները վերջին 2 տարվա ընթացքում լայնորեն լուսաբանել են Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբերի, VBET Հայաստանի Գավաթի խաղարկությունների հանդիպումները:

5.Լրատվական կայքերը, որոնք չունեն մարզական ուղղվածությամբ առանձին հավելված, սակայն ժամանակ առ ժամանակ լուսաբանել են Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբերի, VBET Հայաստանի Գավաթի խաղարկությունների հանդիպումները:

 

Տեղեկացնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի նախախաղային, ինչպես նաև երկու մարզիչների հետխաղային մամուլի ասուլիսները տեղի են ունենալու հեռավար կարգով: Ասուլիսների հարցերի ընդունման կարգի մասին կլինի հավելյալ տեղեկատվություն:

 

Հեռուստաընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաև մարզական ու լրատվական կայքերի և բլոգների օպերատորները

1. Կարող են ներկա գտնվել Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզման այն հատվածին, որը բաց կլինի «մեդիայի» հավատարմագրված ներկայացուցիչների համար (Ալբանիայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը և մամուլի ասուլիսը կայանալու է Տիրանայում)։

2. Չեն կարող ներկա գտնվել Հայաստան-Ալբանիա հանդիպմանը՝ հաշվի առնելով.

Ա) Մամուլի ասուլիսների անցկացման հեռավար կարգը

Բ) Որևէ այլ լրատվամիջոց (բացառությամբ պաշտոնական հեռարձակող համարվող հեռուստաընկերության) իրավունք չունի ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող կենտրոնացված ընկերական հանդիպումների (centralized friendlies) ընթացքում կատարել նկարահանումներ մարզադաշտի տարածքում:

Գ) COVID-19-ի համավարակով պայմանավորված՝ չի նախատեսվում հանդիպումներից հետո խառը գոտու (mixed zone) կազմակերպումը:

 

Լրագրողների և ֆոտոթղթակիցների տեղակայման կարգը 

Հանդիպմանը ներկա լրագրողները պետք է զբաղեցնեն իրենց համար սահմանված տեղերը մեդիա տրիբունայում՝ պահպանելով առնվազն 2 մետր սոցիալական հեռավորություն և կրելով բժշկական դիմակներ:

*Յուրաքանչյուր դարպասի հետևում կարող է տեղակայվել առավելագույնը 8 ֆոտոթղթակից, 4-ական՝ դարպասի յուրաքանչյուր կողմում:

 

ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի երրորդ տուրի Հայաստան-Վրաստան հանդիպման հավատարմագրման կարգի մասին կլինի հավելյալ տեղեկատվություն։

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 17 33
2. Արարատ-Արմենիա 17 31
3. Նոա 18 31
4. Արարատ 17 31
5. ՈՒրարտու 15 24
6. Լոռի ՖԱ 24 23
7. Վան 19 21
8. Փյունիկ 17 18
9. Շիրակ 18 12