Սեպտեմբերի 21-ից 26-ը՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, անցկացվեց վերջերս կյանքից հեռացած նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի հուշամրցաշարը։ Մասնակցեցին սիրողական 8 թիմեր, որոնց կազմում ընդգրկված էին նվազագույնը 15-ական ֆուտբոլիստ։ Մրցաշարի եզրափակչում Վետերանների թիմը Արթուր Եդիգարյանի խփած միակ գոլի շնորհիվ առավելության հասավ «Էրեբունի» թիմի նկատմամբ և ճանաչվեց մրցաշարի հաղթող։
Մանրամասները՝ ՀՖՖ TV-ի տեսանյութում։