Նորություններ

-
Ազգային հավաքականն անցկացրեց նախավերջին մարզումը Լեհաստան մեկնելուց առաջ
08.10.202022:45
Ազգային հավաքականն անցկացրեց նախավերջին մարզումը Լեհաստան մեկնելուց առաջ

Տակտիկական վարժություններ, առանձին աշխատանք պաշտպանության և հարձակման վրա, խաղ փոքր տարածության մեջ, երկկողմանի խաղ: Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց նախավերջին մարզումը Լեհաստան մեկնելուց առաջ:

 

Մարզման սկզբում ֆուտբոլիստները փորձարկեցին խաղը պաշտպանութունում, իսկ հետո՝ հարձակման մեջ: Այնուհետև թիմը կատարեց սահմանափակ տարածության մեջ արագ կողմնորոշվելու տակտիկական վարժություններ, իսկ վերջում անցկացրեց երկկողմանի խաղ: Մարզիչները նաև փորձարկեցին Վրաստանի հավաքականի դեմ խաղի հավանական կազմը:

 

Հոկտեմբերի 9-ին թիմը կանցկացնի ևս մեկ մարզում, որից հետո կմեկնի Լեհաստան: Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի որոշմամբ ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի երրորդ տուրի Հայաստան-Վրաստան հանդիպումը կկայանա Լեհաստանի Տիխի քաղաքում:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 9 15
2. Արարատ 8 14
3. ՈՒրարտու 8 14
4. Լոռի ՖԱ 7 13
5. Նոա 9 12
6. Արարատ-Արմենիա 6 11
7. Վան 8 10
8. Փյունիկ 7 4
9. Շիրակ 8 2