Նորություններ

-
Խոակին Կապառոս․ «Հիմնականում հավասար պայքար էր ծավալվել դաշտում»
11.10.202022:27
Խոակին Կապառոս․ «Հիմնականում հավասար պայքար էր ծավալվել դաշտում»

Հոկտեմբերի 11-ին՝ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի երրորդ մրցափուլի Հայաստան-Վրաստան (2:2) հանդիպումից հետո, Լեհաստանի Տիխի քաղաքի մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը։

 

-Պարոն Կապառոս, խաղի ընդհանուր գնահատականը։

-Հիմնականում հավասար պայքար էր ծավալվել դաշտում։ Մենք վատ չսկսեցինք, մրցակիցը նույնպես լավ պահեր ունեցավ։ Երկու հավասար թիմերի խաղ էր։

-Արդյո՞ք Վրաստանի հավաքականը Ձեզ ինչ-որ բանով զարմացրեց, թե՞ խաղաց այնպես, ինչպես դուք սպասում էիք։

-Վրաստանի հավաքականը շատ լավ թիմ է, ուժեղ ֆուտբոլիստներ ունի, այդ իսկ պատճառով կարելի է ասել, որ նրանք ինձ չզարմացրին։

-Ձեր կարծիքով ի՞նչն էր պատճառը, որ երկրորդ խաղակեսի մի որոշակի հատվածը մեր տղաների մոտ ավելի վատ ստացվեց, քան առաջին խաղակեսը։

-Ֆուտբոլում կա մրցակից, ով ճնշում է գործադրում քեզ վրա և դժվարություններ է ստեղծում։ Երկրորդ խաղակեսում մրցակիցն ավելի քիչ գոլային պահեր ստեղծեց, բայց երկու անգամ կարողացավ գրավել մեր դարպասը։

-Առաջին հայացքից Խորեն Բայրամյանը հանդիպման ընթացքում շատ մեծ ծավալի աշխատանք կատարեց։ Ինչպե՞ս կգնահատեք նրա խաղը։

-Խորենը լավ ֆուտբոլիստ է, և ամեն անգամ էլ ավելի լավ է խաղում։

-Այսօրվա ոչ-ոքիից հետո կարծես թե էլ ավելի կարևոր է դառնում Էստոնիայի հավաքականի դեմ խաղում հաղթանակի հասնելը։ Հաշվի առնելով, որ բավականին հոգնեցուցիչ խաղ ստացվեց, արդյո՞ք պատրաստվում եք թիմի կազմում փոփոխություններ կատարել։

-Սպասենք և տեսնենք, թե ինչ վիճակում կգտնվեն ֆուտբոլիստները։ Դրանից հետո էլ արդեն որոշում կկայացնենք։

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 10 18
2. Արարատ-Արմենիա 7 14
3. Արարատ 8 14
4. ՈՒրարտու 8 14
5. Լոռի ՖԱ 8 13
6. Նոա 9 12
7. Վան 9 10
8. Փյունիկ 7 4
9. Շիրակ 8 2