Նորություններ

-
Ուղղե՛ք ձեր հարցերը Խոակին Կապառոսին և Խորեն Բայրամյանին
12.10.202010:13
Ուղղե՛ք ձեր հարցերը Խոակին Կապառոսին և Խորեն Բայրամյանին

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի 4-րդ մրցափուլի հանդիպումը՝ Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում հյուրընկալվելով Էստոնիայի ընտրանուն:

Խոակին Կապառոսի հետ նախախաղային մամուլի ասուլիսին կներկայանա Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը:

Խոակին Կապառոսի և Խորեն Բայրամյանի նախախաղային մամուլի ասուլիսը կսկսվի տեղական ժամանակով 17:15-ին (Երևանի ժամանակով՝ 18:15) և կհեռարձակվի ՀՖՖ ֆեյսբուքյան, ինստագրամյան պաշտոնական էջերում և Youtube-ի ալիքով։

Մեդիայի ներկայացուցիչները կարող են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 10:00, իրենց հարցերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Նամակի մեջ պետք է նշել անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն, ինչպես նաև՝ կոնկրետ ում (Խոակին Կապառոսին, Խորեն Բայրամյանին) է ուղղված հարցը: Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ուղարկել երկու հարցից ոչ ավելի: Սահմանված կարգի խախտումով կամ վերջնաժամկետից հետո ուղարկված հարցերը չեն ընթերցվելու: 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 10 18
2. Արարատ-Արմենիա 7 14
3. Արարատ 8 14
4. ՈՒրարտու 8 14
5. Լոռի ՖԱ 8 13
6. Նոա 9 12
7. Վան 9 10
8. Փյունիկ 7 4
9. Շիրակ 8 2