Նորություններ

-
Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Էստոնիա
12.10.202023:52
Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Էստոնիա

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլին: ՀՖՖ պատվիրակությունը հանգրվանել է Raddison Blu հյուրանոցում: ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի չորրորդ տուրի Էստոնիա-Հայաստան հանդիպումը կկայանա Տալլինի «Ա լը Կոք» մարզադաշտում։

Խոակին Կապառոսի և Խորեն Բայրամյանի նախախաղային մամուլի ասուլիսը կսկսվի տեղական ժամանակով 17:15-ին (Երևանի ժամանակով՝ 18:15) և կհեռարձակվի ՀՖՖ ֆեյսբուքյան, ինստագրամյան պաշտոնական էջերում և Youtube-ի ալիքով։

ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի չորրորդ մրցափուլի Էստոնիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 9 15
2. Արարատ 8 14
3. ՈՒրարտու 8 14
4. Լոռի ՖԱ 7 13
5. Նոա 9 12
6. Արարատ-Արմենիա 6 11
7. Վան 8 10
8. Փյունիկ 7 4
9. Շիրակ 8 2