Նորություններ

-
Ֆուտզալ. Հայաստանի և Բուլղարիայի հավաքականները կմրցեն դեկտեմբերին
03.11.202018:55
Ֆուտզալ. Հայաստանի և Բուլղարիայի հավաքականները կմրցեն դեկտեմբերին

Ֆուտզալի Հայաստանի և Բուլղարիայի հավաքականների հանդիպումները կրկին հետաձգվել են և կկայանան դեկտեմբերին:

 

Հոկտեմբերի 28-ին տեղեկացրել էինք, որ Հայաստանի և Բուլղարիայի հավաքականների միջև հանդիպումները կկայանան Բուլղարիայի Վառնա քաղաքում՝ նոյեմբերի 5-ին և 8-ին:

Հաշվի առնելով ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների և մարզչական շտաբի մի քանի անդամների՝ կորոնավիրուսի թեստերի դրական պատասխանները՝ ՀՖՖ նախաձեռնությամբ և ՈՒԵՖԱ-ի, Բուլղարիայի, ինչպես նաև խմբային փուլում հանդես գալու իրավունք ունեցող երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Վրաստանի ֆեդերացիաների համաձայնությամբ (խմբային փուլի Ռուսաստան-Հայաստան/Բուլղարիա հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 8-ին), փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Բուլղարիա հանդիպումները կկայանան Վառնայում՝ դեկտեմբերի 6-ին և 9-ին:    

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 10 18
2. Արարատ-Արմենիա 9 18
3. Ալաշկերտ 10 18
4. Լոռի ՖԱ 10 17
5. Նոա 11 16
6. ՈՒրարտու 9 15
7. Վան 11 10
8. Շիրակ 10 5
9. Փյունիկ 10 5