Նորություններ

-
Ուղղեք Ձեր հարցերը Խոակին Կապառոսին և Գևորգ Ղազարյանին
13.11.202011:44
Ուղղեք Ձեր հարցերը Խոակին Կապառոսին և Գևորգ Ղազարյանին

Նոյեմբերի 15-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի 5-րդ տուրի հանդիպումը՝ Թբիլիսիում հյուրընկալվելով Վրաստանի հավաքականին: 

Խոակին Կապառոսի և Գևորգ Ղազարյանի նախախաղային մամուլի ասուլիսը Վրաստանում կկայանա նոյեմբերի 14-ին՝ Երևանի ժամանակով 18:15-ին,  և կհեռարձակվի ՀՖՖ ֆեյսբուքյան, ինստագրամյան պաշտոնական էջերում և Youtube-ի ալիքով։

Մեդիայի ներկայացուցիչները կարող են մինչև նոյեմբերի 14-ը՝ ժամը 10:00, իրենց հարցերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Նամակի մեջ պետք է նշել անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն, ինչպես նաև՝ կոնկրետ ում (Խոակին Կապառոսին, Գևորգ Ղազարյանին) է ուղղված հարցը: Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ուղարկել երկու հարցից ոչ ավելի: Սահմանված կարգի խախտումով կամ վերջնաժամկետից հետո ուղարկված հարցերը չեն ընթերցվելու: 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 10 18
2. Արարատ-Արմենիա 9 18
3. Ալաշկերտ 10 18
4. Լոռի ՖԱ 10 17
5. Նոա 11 16
6. ՈՒրարտու 9 15
7. Վան 11 10
8. Շիրակ 10 5
9. Փյունիկ 10 5