Նորություններ

-
Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Կիպրոս
16.11.202021:33
Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Կիպրոս

Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանել են Կիպրոս, որտեղ նոյեմբերի 18-ին կկայանա ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի վերջին մրցափուլի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում: Հանդիպման սկիզբը՝ տեղական ժամանակով 19:00-ին (Երևանի ժամանակով՝ 21:00)

 

Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ պատվիրակությունը հանգրվանել են մայրաքաղաք Նիկոսիայի «Լենդմարկ» հյուրանցում:

 

Նոյեմբերի 17-ին՝ Երևանի ժամանակով 17:15-ին՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Նույն օրը՝ ժամը 18:00-ին՝ GSP մարզադաշտում, տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 13 25
2. Ալաշկերտ 13 25
3. Լոռի ՖԱ 14 23
4. Արարատ-Արմենիա 13 22
5. Նոա 13 19
6. ՈՒրարտու 12 18
7. Վան 15 15
8. Փյունիկ 13 9
9. Շիրակ 14 7