Նորություններ

-
ՈՒԵՖԱ-ի գործկոմը չեղարկել է Հայաստանում և Ադրբեջանում միջազգային հանդիպումներ անցկացնելու արգելքը
03.12.202021:30
ՈՒԵՖԱ-ի գործկոմը չեղարկել է Հայաստանում և Ադրբեջանում միջազգային հանդիպումներ անցկացնելու արգելքը

Հայաստանում և Ադրբեջանում կրկին կարող են կայանալ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի հանդիպումներ:

 

Այս որոշումը կայացվել է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի՝ դեկտեմբերի 3-ին կայացած նիստի ընթացքում: Հաշվի առնելով երկու երկրների միջև նոյեմբերի 9-ին կնքված զինադադարը, ինչպես նաև առկա բոլոր հանգամանքները՝ ՈՒԵՖԱ-ն համարում է, որ երկու երկրներում այսուհետ առկա են ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի հանդիպումներ անցկացնելու բոլոր պայմաններն ու հնարավորությունները:

Այսպիսով, ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն չեղյալ է համարել Հայաստանում և Ադրբեջանում ՈՒԵՖԱ-ի մրցաշարերի անցկացման անհնարինության վերաբերյալ հոկտեմբերի 20-ին ընդունված որոշումը:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 13 25
2. Ալաշկերտ 12 24
3. Արարատ-Արմենիա 12 21
4. Լոռի ՖԱ 13 20
5. Նոա 12 19
6. ՈՒրարտու 11 18
7. Վան 14 12
8. Փյունիկ 12 8
9. Շիրակ 13 6