Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում կայացավ ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը: ՀՖՖ գործկոմի անդամները հերթականությամբ քննարկեցին օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը: Քննարկումներից հետո ՀՖՖ գործկոմի անդամները կողմ քվեարկեցին հետևյալ հարցերին՝
1. ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգում լրացումների հաստատում
2. ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի ղեկավար մարմինների (կոմիտեների) կազմերի հաստատում
3. ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգի (2020թ․խմբագրություն) հաստատում
4. Մրցավարների և տեսուչների պատասխանատվության մասին նոր կանոնակարգի հաստատում
5. Անկախ աուդիտորների նշանակում (ՀՖՖ 2020 ֆինանսական տարի) ՀՖՖ տարեկան ժողովին ներկայացման համար
6. ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարների բաշխման գործընթացի կազմակերպում
Հաստատվեցին նաև համերաշխության գումարների բաշխման չափանիշները հաջորդ մրցաշրջանի համար: