Նորություններ

-
Կայացավ ՀՖՖ 20-րդ հերթական ժողովը
28.12.202017:29
Կայացավ ՀՖՖ 20-րդ հերթական ժողովը

Դեկտեմբերի 28-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ ՀՖՖ 20-րդ հերթական ժողովը:

 

Օրակարգում ընդգրկված էր 19 հարց: Օրակարգի հաստատումից հետո կայացավ ժողովի արձանագրության հաստատման համար պատվիրակների և հաշվիչ հանձնաժողովի ընտրությունը, այնուհետև ՀՖՖ անդամների ներկայացրած առաջարկությունների քննարկումը: Այնուհետև ժողովի պատվիրակները քվեարկեցին ՀՖՖ Գործկոմի կողմից կասեցված անդամների՝ «Լոկոմոտիվ ՖԱ» ՀԿ, «Արագած ՖԱ» ՀԿ, «Տորպեդո ՖԱ» ՍՊԸ ՀՖՖ անդամության կասեցման վերաբերյալ հարցը հետաձգելու օգտին: Այդ հարցը կքննարկվի ՀՖՖ տարեկան հաջորդ ժողովի ընթացքում:   

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրեց իր հաշվետվությունը: Դրանից հետո ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամները քվեարկեցին ՀՖՖ նախորդ ֆինանսական տարվա (2019 թ.) ֆինանսական հաշվետվության և անկախ աուդիտորական եզրակացության, ինչպես նաև ՀՖՖ հաջորդ ֆինանսական տարվա (2021 թ.) բյուջեի հաստատման և անկախ աուդիտորի նշանակման օգտին: 

Օրակարգի վերջին հարցերով ՀՖՖ ժողովի պատվիրակները դեմ քվեարկեցին ՀՖՖ նոր խմբագրությամբ Կանոնադրության և ՀՖՖ ընտրական կարգի հաստատմանը և կողմ քվեարկեցին ՀՖՖ ընտրական կանոնակարգի հաստատմանը, ՀՖՖ ընտրական կոմիտեի կազմի ձևավորմանը, ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահի/փոխնախագահի, ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի անդամի, ՀՖՖ Աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահի/անդամների նշանակման, «Գործող և վետերան ֆուտբոլիստների աջակցության» հիմնադրամի ստեղծման օգտին: 

 

ՀՖՖ ժողովի ամբողջական տեսանյութը՝ 

   

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 10 18
2. Արարատ-Արմենիա 9 18
3. Ալաշկերտ 10 18
4. Լոռի ՖԱ 10 17
5. Նոա 11 16
6. ՈՒրարտու 9 15
7. Վան 11 10
8. Շիրակ 10 5
9. Փյունիկ 10 5