Նորություններ

-
Հայտնի են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների նոր գլխավոր մարզիչները
12.02.202115:31
Հայտնի են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների նոր գլխավոր մարզիչները

ՀՖՖ նոր տեխնիկական տնօրենի նշանակումից և մարզչական խորհրդի ձևավորումից հետո հայտնի են դարձել նաև Հայաստանի՝ տարբեր տարիքային հավաքականների նոր գլխավոր մարզիչների անունները:

 

Հայաստանի մինչև 19 տարեկանների (2003 թ. ծնված ֆուտբոլիստների) հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արտակ Օսեյանը, ով նախկինում արդեն գլխավորել է Հայաստանի՝ տարբեր տարիքային հավաքականները, ընգրկված է եղել Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում: Օսեյանը նաև ընդգրկված է ՀՖՖ Տեխնիկական տնօրենին կից մարզչական խորհրդում:

 

Այս հավաքականը պետք չէ շփոթել Հայաստանի մինչև 19 տարեկանների (2002 թ. ծնված ֆուտբոլիստների) այն հավաքականի հետ, որի գլխավոր մարզիչն է Ռազմիկ Գրիգորյանը և որը 2020/2021 ընտրական փուլն անցկացնելու է 2021 թ. մարտին: Արտակ Օսեյանի գլխավորած հավաքականը 2021/2022 ընտրական փուլն անցկացնելու է 2021 թ. հոկտեմբերին:

 

ՀՖՖ Տեխնիկական տնօրենին կից մարզչական խորհրդում, ինչպես նաև Հայաստանի Մ-21 հավաքականի մարզչական շտաբում  ընդգրկված ևս մեկ մարզիչ՝ Մհեր Միրումյանը, գլխավորել է Հայաստանի մինչև 17 տարեկանների (2005 թ. ծնված ֆուտբոլիստների) հավաքականը:

 

Հայաստանի մինչև 16 տարեկանների (2006 թ. ծնված ֆուտբոլիստների) հավաքականի  գլխավոր մարզիչ է նշանակվել Վահե Հարությունյանը, իսկ Հայաստանի մինչև 15 տարեկանների (2007 թ. ծնված ֆուտբոլիստների) հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Գևորգ Պողոսյանը:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 7 21
2. Արարատ 7 18
3. Սևան 7 14
4. Փյունիկ 7 11
5. ՈՒրարտու 6 9
6. Նոա 6 7
7. Վան 7 7
8. Նորավանք 7 5
9. Ալաշկերտ 5 2
10. ԲԿՄԱ 7 0