Նորություններ

-
«Սևան ՖԱ» նկատմամբ տրանսֆերային արգելքը հանվել է
17.02.202118:22
«Սևան ՖԱ» նկատմամբ տրանսֆերային արգելքը հանվել է

«Սևան Ֆուտբոլային Ակումբ» ՍՊԸ-ն կրկին կարող է գրանցել ֆուտբոլիստներ թե՛ միջազգային, թե՛ ներքին կարգով:

 

ՀՖՖ պաշտոնական կայքում հունվարի 29-ին հրապարակվել էր հոդված, որում նշված էր, որ «Սևան Ֆուտբոլային Ակումբ» ՍՊԸ-ն իրավասու չէ գրանցել նոր ֆուտբոլիստներ թե՛ միջազգային և թե՛ ներքին կարգով 3 ամբողջական և հաջորդական գրանցման ժամանակահատվածների ընթացքում՝ սկսած ս/թ փետրվարի 1-ից:

 

Հաշվի առնելով ՖԻՖԱ-ից ստացված նամակն առ այն, որ «Սևան Ֆուտբոլային Ակումբ» ՍՊԸ-ն կատարել է համապատասխան վճարումները, «Սևան Ֆուտբոլային Ակումբ» ՍՊԸ-ի նկատմամբ վարույթը փակվել է, իսկ ակումբի նկատմամբ կիրառված տրանսֆերային արգելքն այլևս չի գործում: Հետևաբար, «Սևան Ֆուտբոլային Ակումբ» ՍՊԸ-ն կարող է գրանցել նոր ֆուտբոլիստներ թե՛ միջազգային, թե՛ ներքին կարգով՝ փետրվարի 11-ից սկսած:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 13 25
2. Ալաշկերտ 12 24
3. Լոռի ՖԱ 14 23
4. Արարատ-Արմենիա 12 21
5. Նոա 13 19
6. ՈՒրարտու 11 18
7. Վան 14 12
8. Փյունիկ 12 8
9. Շիրակ 13 6