Նորություններ

-
ՀՖՖ-ն հայտարարում է ՈՒԵՖԱ-ի Մարզչական Ա կարգի արտոնագրի դասընթացի ընդունելություն
24.02.202116:39
ՀՖՖ-ն հայտարարում է ՈՒԵՖԱ-ի Մարզչական Ա կարգի արտոնագրի դասընթացի ընդունելություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ Մարզչական Ա կարգի արտոնագրի՝ 2021 թ. դասընթացի ընդունելության մեկնարկը: Դասընթացի մասնակցության համար հարկավոր է ծանոթանալ կազմակերպման և վարման ընթացակարգերին, ծրագրային բովանդակությանը, գնահատման չափանիշներին և ս․թ․ փետրվարի 24-ից մինչև մարտի 24-ը ընկած ժամանակահատվածում ՀՖՖ Մարզչական կրթության [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակցի փաստաթղթային փաթեթը:

 

Դասընթացի ժամանակցույցը և անցկացման վայրը. Դասընթացի՝ մի քանի մոդուլներից բաղկացած տեսական մասը կմեկնարկի 2021թ-ի ապրիլին և կավարտվի 2021թ-ի սեպտեմբերին:

 

Դասընթացն անկացվելու է ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

 

Դասընթացի ուսման վարձը 400.000 դրամ է, վճարումը կարելի է կատարել երկու մասով, առաջին մասը՝ մինչև ս.թ. մարտի 24-ը ներառյալ, իսկ երկրորդը՝ ավարտական թեզի պաշտպանությունից առնվազն մեկ օր առաջ:

Բանկային տվյալներ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ, 1570059720290300 Ամերիաբանկ ՓԲԸ

 

Պահանջվող փաստաթղթեր՝

 

- Դասընթացի մասնակցության լրացված գրանցման հայտ, 

- մասնակցի կողմից տրված լիազորագիր,

- անձնագրի/ID քարտի սկանավորած պատճեն` երկու կողմից

- 3x4 չափսի նկարի սկանավորած պատճեն՝ *.jpg ֆորմատով

- տեղեկանք բժշկից առ այն, որ դիմորդը ֆիզիկապես ունակ է կատարելու մարզչական աշխատանք՝ դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող տարատեսակ ֆիզիկական վարժություններով (սկանավորված պատճեն),

- B կարգի վավեր արտոնագիր (սկանավորած պատճեն),

- տեղեկանք, որը կհաստատի, որ դիմորդը B կարգի արտոնագիր ստանալուց հետո ունի առնվազն մեկ տարվա փորձ որպես մարզիչ 11-ը 11-ի դեմ ֆուտբոլում (սկանավորած պատճեն),

- տեղեկանք ոստիկանությունից դատվածության և հետախուզման առկայության/բացակայության մասին (սկանավորած պատճեն),

- դասընթացի մասնակցության առաջին մասի վճարման անդորրագիր (սկանավորած պատճեն):

 

Դասընթացի ընդունելության և անցկացման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Դիմումի ձևը կարող եք գտնել այստեղ

 

Լիազորագրի օրինակը կարող եք տեսնել այստեղ

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 17 33
2. Արարատ-Արմենիա 17 31
3. Նոա 18 31
4. Արարատ 17 31
5. ՈՒրարտու 16 24
6. Լոռի ՖԱ 24 23
7. Փյունիկ 18 21
8. Վան 19 21
9. Շիրակ 18 12