Նորություններ

-
ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստան-Ռուսաստան հանդիպման համար
02.04.202117:02
ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստան-Ռուսաստան հանդիպման համար

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է մեդիա ներկայացուցիչների հավատարմագրումը ՈՒԵՖԱ ֆուտզալի Եվրոպայի առաջնության որակավորման երկրորդ խմբի հինգերորդ մրցափուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպման համար:

 

Հանդիպումը կկայանա ապրիլի 9-ին՝ ժամը 17:00-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

 

Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպմանը, պետք է [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից, և նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար:

 

Հայաստան-Ռուսաստան հանդիպման համար հավատարմագրման վերջնաժամկետն է ապրիլի 7-ը՝ ժամը 18:00։

 

COVID-19-ի համավարակով պայմանավորված՝ հանդիպմանը կարող են ներկա գտնվել առավելագույնը 20 լրագրող և 10 ֆոտոթղթակից: Յուրաքանչյուր լրատվամիջոցից կարող է հավատարմագրվել առավելագույնը մեկական լրագրող և ֆոտոթղթակից:

 

Հանդիպման ավարտից հետո տեղի կունենան ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի հետխաղային բրիֆինգը։

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Նոա 21 38
2. Ալաշկերտ 20 37
3. Արարատ 20 36
4. Արարատ-Արմենիա 20 34
5. ՈՒրարտու 20 32
6. Վան 22 25
7. Լոռի ՖԱ 24 23
8. Փյունիկ 21 22
9. Շիրակ 22 13