Նորություններ

-
Խոակին Կապառոսի նախախաղային մամուլի ասուլիսը՝ մարտի 27-ին
26.03.202112:56
Խոակին Կապառոսի նախախաղային մամուլի ասուլիսը՝ մարտի 27-ին

Մարտի 28-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՖԻՖԱ ԱԱ 2022-ի որակավորման J խմբի երկրորդ մրցափուլի հանդիպումը՝ Երևանում ընդունելով Իսլանդիայի ընտրանուն: Ներկայացնում ենք հանդիպման նախախաղային մարզումների և մամուլի ասուլիսների ժամանակացույցը:

  

2703.2021, ժամը՝ 13։45` Իսլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արնար Վիդարսոնի և կիսապաշտպան Աարոն Գունարսոնի նախախաղային մամուլի ասուլիսը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում։

 

2703.2021, ժամը՝ 14։30` Իսլանդիայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

 

2703.2021, ժամը՝ 18։30` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի նախախաղային մամուլի ասուլիսը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում։

 

2703.2021, ժամը՝ 19։00` Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

  

Ավելացնենք, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Իսլանդիայի հավաքականների գլխավոր մարզիչների նախախաղային և հետխաղային ասուլիսներն անցկացվելու են հեռավար կարգով:

 

Մեդիայի ներկայացուցիչները կարող են մինչև մարտի 27-ը՝ ժամը 11:00, իրենց հարցերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Նամակի մեջ պետք է նշել անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն, ինչպես նաև՝ կոնկրետ ում (որ հավաքականին, գլխավոր մարզչին կամ ֆուտբոլիստին) է ուղղված հարցը: Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ուղարկել երկու հարցից ոչ ավելի: Սահմանված կարգի խախտումով կամ վերջնաժամկետից հետո ուղարկված հարցերը չեն ընթերցվելու:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Նոա 22 41
2. Արարատ-Արմենիա 21 37
3. Ալաշկերտ 20 37
4. Արարատ 20 36
5. ՈՒրարտու 21 32
6. Վան 22 25
7. Լոռի ՖԱ 24 23
8. Փյունիկ 22 22
9. Շիրակ 22 13