Նորություններ

-
ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Our Game կանանց ֆուտբոլի միջազգային մրցաշարի համար
03.04.202115:52
ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Our Game կանանց ֆուտբոլի միջազգային մրցաշարի համար

ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը սկսում է հավատարմագրումը ապրիլի 7-ից 12-ը կայանալիք Our Game միջազգային ընկերական մրցաշարի համար։

 

Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել մրցաշարի համար, պետք է [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից, և նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), կցելով անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար:

 

Մրցաշարի մասնամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Our Game մրցաշարի համար հավատարմագրման վերջնաժամկետն է ապրիլի 5-ը՝ ժամը 18:00։

 

Խնդրում ենք պահպանել ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի կողմից սահմանված ժամկետները և հավատարմագրման գործընթացի ավարտից հետո չդիմել այդ հարցով:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Նոա 22 41
2. Արարատ-Արմենիա 21 37
3. Ալաշկերտ 20 37
4. Արարատ 20 36
5. ՈՒրարտու 21 32
6. Վան 22 25
7. Լոռի ՖԱ 24 23
8. Փյունիկ 22 22
9. Շիրակ 22 13