Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Լոռի» ՖԱ թիմը հրաժարվել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի հետագա մասնակցությունից, ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը փոփոխել է 2020-2021 մրցաշրջանի VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ շրջանի խաղացանկը՝ բացառությամբ 19-րդ մրցափուլի։
Ի լրում նշենք, որ նշված փոփոխության համար հիմք են հանդիսացել երրորդ շրջանի ամբողջականության պահպանումը, խաղացանկի խտությունը և հետաձգված խաղերի քանակը։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ խաղացանկը կազմվել է համաձայն 19-րդ մրցափուլի մրցող զույգերի՝ Բերգերի համակարգով, հետևաբար առանձին վիճակահանության արարողություն տեղի չի ունենա։
Ստորև ներկայացնում ենք երրորդ շրջանի 20-րդ մրցափուլի խաղացանկը.
ԽԱՂԱՑԱՆԿ Երրորդ շրջան |
Խաղը |
Դաշտի տերը |
Հյուրը |
Քաղաքը |
Մարզադաշտը |
Օրը |
Ժամը |
20 Մրցափուլ |
||||||
ԲԽ095 |
Վան |
Փյունիկ |
Չարենցավան |
քաղաքային |
14/04/2021 |
14:30 |
ԲԽ096 |
Արարատ |
Նոա |
Երևան |
«Հանրապետական» |
15/04/2021 |
18:00 |
ԲԽ097 |
Ալաշկերտ |
ՈՒրարտու |
Երևան |
«Նաիրի» |
14/04/2021 |
16:30 |
ԲԽ098 |
Արարատ-Արմենիա |
Շիրակ |
Երևան |
Ֆուտբոլի ակադեմիա |
15/04/2021 |
15:00 |