Նորություններ

-
Կայացել է գործող և վետերան ֆուտբոլիստների աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը
13.04.202120:00
Կայացել է գործող և վետերան ֆուտբոլիստների աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը

Գործող և վետերան ֆուտբոլիստների աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստի ընթացքում ընտրվել է խորհրդի նախագահը, նշանակվել է տնօրենը:

Հիմնադրամի ստեղծման վերաբերյալ որոշումը կայացվել էր ՀՖՖ 20-րդ տարեկան ժողովի ընթացքում: Հիմնադրամի շահառուներն են գործող և վետերան ֆուտբոլիստները, նախկին և ներկա մարզիչները, ֆուտբոլային նախկին և ներկա պաշտոնյաները և այլն: Հիմնադրամն օժանդակելու է շահառուներին ծանր վիրահատությունների անհրաժեշտության դեպքում, տրամադրելու է աջակցություն սոցիալական նվազագույն պայմանների ստեղծման, նրանց առջև ծառացած խնդիրների լուծման համար:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստի ընթացքում խորհրդի նախագահ ընտրվեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, հայտնի ֆուտբոլիստ և մարզիչ Արամայիս Տոնոյանը: Հիմնադրամի տնօրեն նշանակվեց Վահագն Հարությունյանը: Խորհրդի կազմում ընդգրկված են հայկական ֆուտբոլի՝ տարբեր սերունդների վետերան և գործող ֆուտբոլիստներ Սամվել Պետրոսյանը, Աշոտ Սահակյանը, Ռազմիկ Գրիգորյանը, Հակոբ Տեր-Պետրոսյանը, Արթուր Քոչարյանը, Արթուր Եդիգարյանը, Արաս Օզբիլիսը, ինչպես նաև ֆուտզալի վետերան ներկայացուցիչ Վաղարշակ Շահնազարյանը և կանանց ֆուտբոլի վետերան Նաիրա Թադևոսյանը:  

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Նոա 21 38
2. Ալաշկերտ 20 37
3. Արարատ 20 36
4. Արարատ-Արմենիա 20 34
5. ՈՒրարտու 20 32
6. Վան 22 25
7. Լոռի ՖԱ 24 23
8. Փյունիկ 21 22
9. Շիրակ 22 13