Նորություններ

-
ՀՖՖ-ն հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ Մարզչական Պրո կարգի արտոնագրի դասընթացի ընդունելություն
14.04.202112:51
ՀՖՖ-ն հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ Մարզչական Պրո կարգի արտոնագրի դասընթացի ընդունելություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ Մարզչական Պրո կարգի արտոնագրի դասընթացների ընդունելության մեկնարկը: Դասընթացների մասնակցության համար հարկավոր է ծանոթանալ կազմակերպման և վարման ընթացակարգերին, ծրագրային բովանդակությանը և գնահատման չափանիշներին և ս․թ․ ապրիլի 13-ից մինչև մայիսի 7-ը ընկած ժամանակահատվածում ՀՖՖ Մարզչական կրթության [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակցի փաստաթղթային փաթեթը:

 

Դասընթացի ժամանակցույցը և անցկացման վայրը. Դասընթացի առաջին մոդուլը կմեկնարկի 2021թ-ի մայիսի 17-ին և կտևի մինչև մայիսի 28-ը:

 

Դասընթացն անկացվելու է ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

 

Դասընթացի ուսման վարձը 2․500․000 ՀՀ դրամ է, վճարումը կարելի է կատարել մաս-մաս, առաջին մասը (1․000․000 դրամ)՝ մինչև ս.թ. մայիսի 7-ը ներառյալ, իսկ մնացած մասը՝ մինչև ավարտական աշխատանքների հանձնումը:

 

Բանկային տվյալներ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ, 1570059720290300 Ամերիաբանկ ՓԲԸ

 

Պահանջվող փաստաթղթեր՝

 

- անձնագրի/ID քարտի սկանավորած պատճեն` երկու կողմից,

- A կարգի վավեր արտոնագիր (սկանավորած պատճեն)

- 3x4 չափսի նկարի սկանավորած պատճեն՝ .jpg ֆորմատով,

- բժշկական տեղեկանք (սկանավորած պատճեն),

-տեղեկանք, որը կհաստատի, որ դիմորդը A կարգի արտոնագիր ստանալուց հետո ունի առնվազն մեկ տարվա փորձ՝ որպես երիտասարդական հավաքականի կամ առաջին խմբում հանդես եկող թիմի գլխավոր մարզիչ կամ պրոֆեսիոնալ թիմի երկրորդ մարզիչ (սկանավորած պատճեն),

-տեղեկանք ոստիկանությունից դատվածության և հետախուզման առկայության/բացակայության մասին (սկանավորած պատճեն),

-նշված բանկային հաշվին դասընթացի մասնակցության առաջին մասի վճարման անդորրագիր (սկանավորած պատճեն):

 

Դասընթացի ընդունելության և անցկացման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Դիմումի ձևը կարող եք գտնել այստեղ: 

 

Լիազորագրի օրինակը կարող եք տեսնել այստեղ:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Նոա 21 38
2. Ալաշկերտ 20 37
3. Արարատ 20 36
4. Արարատ-Արմենիա 20 34
5. ՈՒրարտու 20 32
6. Վան 22 25
7. Լոռի ՖԱ 24 23
8. Փյունիկ 21 22
9. Շիրակ 22 13