Նորություններ

-
Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը
29.05.202120:00
Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը  սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ կազմում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Վատառողջ լինելու պատճառով հավաքին և առաջիկա հանդիպումերին չի մասնակցի Գևորգ Ղազարյանը: VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին տուրի «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա» հանդիպման ընթացքում վնասվածք է ստացել նախապես հրավիրված Դավիդ Դավիդյանը: Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել Էդգար Բաբայանը: Հավաքականին է միացել նաև «Նոայի» պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը:

 

Այսպիսով, ֆուտբոլի ակադեմիայում մարզական հավաքը սկսել և առաջին մարզմանը մասնակցել են հետևյալ 17 ֆուտբոլիստները․

 

Դարպասապահներ

Դավիդ Յուրչենկո - «Ալաշկերտ»

Արման Ներսեսյան - ԲԿՄԱ

Գրիգոր Մելիքսեթյան - «Արարատ»

 

Պաշտպաններ

Անդրե Չալըշըր - «Սիլկեբորգ» (Դանիա)

Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»

Ալբերտ Խաչումյան - «Արարատ-Արմենիա»

Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»

Հակոբ Հակոբյան - «Ուրարտու»

Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ - «Նոա»

 

Կիսապաշտպաններ

Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ

Կարեն Մուրադյան - «Արարատ»

Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»

Վբեյմար Անգուլո - «Արարատ-Արմենիա»

 

Հարձակվողներ

Արթուր Միրանյան - «Ուրարտու»

Կարեն Մելքոնյան - «Ուրարտու»

 

Տիգրան Բարսեղյանը, Վարազդատ Հարոյանը, Կամո Հովհաննիսյանը, Վահան Բիչախչյանը, Էդգար Բաբայանը և Սարգիս Ադամյանը ազգային հավաքականին կմիանան մայիսի 30-ին՝ Խորվաթիայում։ 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Սևան 0 0
2. ԲԿՄԱ 0 0
3. ՈՒրարտու 0 0
4. Նորավանք 0 0
5. Նոա 0 0
6. Վան 0 0
7. Արարատ 0 0
8. Փյունիկ 0 0
9. Արարատ-Արմենիա 0 0
10. Ալաշկերտ 0 0