Նորություններ

-
Կանանց ազգային և Մ-19 հավաքականները սկսում են մարզական հավաքը
09.06.202110:40
Կանանց ազգային և Մ-19 հավաքականները սկսում են մարզական հավաքը

Կանանց Հայաստանի ազգային և մինչև 19 տարեկանների հավաքականները սկսում են նախապատրաստվել ընկերական հանդիպումներին:

 

Կանանց ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունը հունիսի 9-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Հունիսի 12-ին և 15-ին մեր թիմը կանցկացնի ընկերական հանդիպումներ՝ մրցելով Ղազախստանի հավաքականի հետ: Հանդիպումները կկայանան Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Սկիզբը՝ ժամը 17:00-ին: Կանանց ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Կանանց Մ-19 հավաքականը նույնպես կսկսի նախապատրաստությունը հունիսի 9-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Հունիսի 12-ին մեր թիմը կմեկնի Բելառուս, որտեղ հունիսի 13-ին և 15-ին կանցկացնի ընկերական հանդիպումներ Բելառուսի հասակակից հավաքականի հետ: Կանանց ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Սևան 0 0
2. ԲԿՄԱ 0 0
3. ՈՒրարտու 0 0
4. Նորավանք 0 0
5. Նոա 0 0
6. Վան 0 0
7. Արարատ 0 0
8. Փյունիկ 0 0
9. Արարատ-Արմենիա 0 0
10. Ալաշկերտ 0 0