Նորություններ

-
Հայաստանի Մ-21 հավաքականն անցկացրեց նախախաղային մարզումը
07.06.202123:23
Հայաստանի Մ-21 հավաքականն անցկացրեց նախախաղային մարզումը

ՈւԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 2023-ի որակավորման խմբային փուլի առաջին մրցափուլի Ֆարերյան կղզիներ Մ-21 - Հայաստան Մ-21 հանդիպմանն ընդառաջ` հունիսի 7-ին` Տոֆտիր քաղաքի «Քաղաքային» մարզադաշտում, կայացավ Հայաստանի Մ-21 հավաքականի նախախաղային մարզումը:
Նախավարժանքին հետևեցին փոխանցումների և հարվածների վարժությունները, իսկ վերջում մեր երիտասարդական հավաքականը երկկողմանի խաղ անցկացրեց:
Հայաստանի Մ-21 հավաքականը առանց կորուստների է մոտենում հանդիպմանը, և Ֆարերյան կղզիներ մեկնած բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են վաղը խաղադաշտ դուրս գալուն:

 

Մարզման տեսանյութը և Սերգեյ Կոչկանյանի հարցազրույցը՝ ստորև.

 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 24 46
2. Նոա 24 41
3. ՈՒրարտու 24 41
4. Արարատ 24 40
5. Արարատ-Արմենիա 24 38
6. Վան 24 31
7. Փյունիկ 24 25
8. Լոռի ՖԱ 24 23
9. Շիրակ 24 13