Նորություններ

-
Վարազդատ Ավետիսյանը կգլխավորի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը
16.06.202117:50
Վարազդատ Ավետիսյանը կգլխավորի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Վարազդատ Ավետիսյանը, որը նախկինում արդեն գլխավորել է Հայաստանի մինչև 19 և 17 տարեկանների հավաքականները: Նախկին գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի հետ պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ:

 

Հայաստանի Մ-19 հավաքականը, Վարազդատ Ավետիսյանի գլխավորությամբ, կպատրաստվի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության՝ նոյեմբերին Խորվաթիայում կայանալիք ընտրական մրցաշարին, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Շոտլանդիայի և Ջիբրալթարի հավաքականները:

 

Հայաստանի Մ-19 հավաքականը հունիսի 18-ից 22-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

 

Դարպասապահներ

Ռաֆայել Մանասյան - «Արարատ-Արմենիա»

Անդրանիկ Մարտիրոսյան - «Ուրարտու»

Գոռ Մատինյան - «Ակադեմիա»

 

Պաշտպաններ

Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու»

Ստյոպա Մկրտչյան - «Արարատ-Արմենիա»

Հովհաննես Գևորգյան - «Շիրակ»

Գոռ Առաքելյան - «Արարատ-Արմենիա»

Յուրի Մարտիրոսյան - «Վեստ Արմենիա»

Ռուբեն Աբրահամյան - «Ուրարտու»

 

Կիսապաշտպաններ

Տիմուր Ասոյան - ԲԿՄԱ (Ռուսաստան)

Պավել Գորելով - «Ռոստով» (Ռուսաստան)

Նարեկ Մանուկյան - «Կալուգա» (Ռուսաստան)

Կարեն Գալստան - «Ուրարտու»

Վահրամ Մախսուդյան - «Արարատ-Արմենիա»

Համլետ Սարգսյան - «Ուրարտու»

Սպարտակ Հայրապետյան - «Արարատ-Արմենիա»

Հարություն Ասատրյան - «Փյունիկ»

Տիգրան Սարգսյան - «Փյունիկ»

Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»

 

Հարձակվողներ

Միսակ Հակոբյան - «Արարատ-Արմենիա»

Լևոն Վարդանյան - ԲԿՄԱ

Համլետ Մինասյան - ԲԿՄԱ 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 7 21
2. Արարատ 7 18
3. Սևան 7 14
4. Փյունիկ 7 11
5. ՈՒրարտու 6 9
6. Նոա 6 7
7. Վան 7 7
8. Նորավանք 7 5
9. Ալաշկերտ 5 2
10. ԲԿՄԱ 7 0